«Ընդդիմության խնդիրը ոչ թե ռուս-հայկական հարաբերություններն են, այլ՝ Մոսկվայի աջակցությամբ ՀՀ-ում իշխանափոխությունը». Վահրամ Աթանեսյան
![]() Քաղաքական վերլուծաբան Վահրամ Աթանեսյանի ֆեյսբուքյան գրառումը. «Քսան տարի կամ քառորդ դար առաջ Լևոն Տեր-Պետրոսյանը Հայաստանի կարգի երկրների մասին ասել է, որ Արևմուտքին հետաքրքրում են այնքանով, որքանով կարող են Ռուսաստանին «անհանգստացնել»։ Որոշ քաղգործիչներ նույն միտքը տարբեր վարիացիաներով այսօր կրկնում են։ Բայց պետք է հաշվի առնել մի քանի էական հանգամանք․ նախ, ժամանակներն այն չեն, միջազգային քաղաքական կոնյունկտուրան «տեկտոնական ճեղվածք է տվել», ռուս-թուրքական հարաբերությունները այդ ընթացքում «մակընթացության և տեղատվության» երկու շրջափուլ են անցել, երրորդը դեռևս «խմորման» մեջ է։ Վերջապես, Տեր-Պետրոսյանը չի ասել, թե փոխարենը պետք է ռուսաստանահպատակ դառնալ և «անհանգստացնել» արդեն Արևմուտքին։ Բայց ամենաարտառոցը այն է, որ Հայաստանի իշխանությունների կողմից Ռուսաստանի հետ հարաբերությունների կարգավորման ցանկացած փորձ արժանանում է հեգնանքի․ «Բա որ էդքան էիք, ուր էիք ձեզ երևակայում»,- ինչից պարզ հասկացվում է, որ ընդդիմության խնդիրը ոչ թե ռուս-հայկական հարաբերություններն են, այլ՝ Մոսկվայի աջակցությամբ Հայաստանում իշխանափոխությունը։ Իսկ թե դրան ի՞նչ պիտի հաջորդի, իրենք էլ չգիտեն։ Սպասում են, որ Մոսկվայից ասեն, նրանք էլ չեն ասում։ Երևի «խելքները չափել» ու պարզել են, որ срок годности-ն վաղուց անցել է»: Աղբյուրը` Վահրամ Աթանեսյան |

«Ինչպիսի «ռսաստրուկ» ու «կրեմլի շպիոն է» մահանում Արմեն Գրիգորյանի մեջ»․ Ռուբեն Մխիթարյան
3921:18
«Կարծես վերադարձել են դինոզավրերի ժամանակաշրջան, անտրամաբանական բաներ են անում»․ Ոսկան Սարգսյան
8820:30
Արսեն Գևորգյանին կալանավորելու որոշում կայացրած դատավորն ինքնաբացարկ է հայտնել
9419:54
«Անկախության հռչակագիրը հանելով Սահմանադրությունից՝ սահուն վիլայեթացման ենք գնալու»․ Էդուարդ Շարմազանով (տեսանյութ)
6819:30
«Փորձել եմ համոզել, որ այս ճանապարհով չգնանք»․ Արմեն Գրիգորյան (տեսանյութ)
8819:06
Արամ Վարդևանյանն ընդունել է ՀՀ-ում Գերմանիայի դեսպանին
13619:00
