«Եթե 2018-ին Սերժ Սարգսյանին մի օրում ուրացան, Ծառուկյանին կուրանան ու կուրանան»․ Էդուարդ Շարմազանով
226
Ուրբաթ, 24 հուլիսի, 2026 թ., 13:24
![]() «Այն մարդիկ, որոնք պաշտպանում են Անկախության հռչակագիրը, նրանք ինձ համար հայրենասեր մարդիկ են և Հայաստան պետության ջատագովներ, իսկ նրանք, ովքեր Անկախության հռչակագրին դեմ են գնում, տեղ չունեն քաղաքական դաշտում»,- քննչականի դիմաց լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ Գործադիր մարմնի անդամ Էդուարդ Շարմազանովը։ «Սա զուտ քաղաքական հարց չէ, սա մեր պետության խնդիրն է։ Դրա համար պետք է համախմբվել, ոչ թե գնալ, ընդդիմությանը ընդդիմություն դառնալ։ Պետք է միասնական և իմաստավորված պայքարել։ Ժողովո՛ւրդ ջան, այդ վախի մթնոլորտից դուրս եկեք, որոշ քաղաքական դերակատարնե՛ր, խոսեք, ամոթ է, չնայած ես 2018թ․ եմ տեսել, թե ոնց են Սերժ Սարգսյանին մի օրում ուրացել, Ծառուկյանին էլ կուրանան ու կուրանան»,- շարունակեց Շարմազանովը։ |

«Ինչպիսի «ռսաստրուկ» ու «կրեմլի շպիոն է» մահանում Արմեն Գրիգորյանի մեջ»․ Ռուբեն Մխիթարյան
3921:18
«Կարծես վերադարձել են դինոզավրերի ժամանակաշրջան, անտրամաբանական բաներ են անում»․ Ոսկան Սարգսյան
8820:30
Արսեն Գևորգյանին կալանավորելու որոշում կայացրած դատավորն ինքնաբացարկ է հայտնել
9419:54
«Անկախության հռչակագիրը հանելով Սահմանադրությունից՝ սահուն վիլայեթացման ենք գնալու»․ Էդուարդ Շարմազանով (տեսանյութ)
6819:30
«Փորձել եմ համոզել, որ այս ճանապարհով չգնանք»․ Արմեն Գրիգորյան (տեսանյութ)
8819:06
Արամ Վարդևանյանն ընդունել է ՀՀ-ում Գերմանիայի դեսպանին
13619:00
