«Գագիկ Ծառուկյանի պարագայում տեղի է ունենում «կուլակաթափություն»»․ Կարեն Քոչարյան
![]() Քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանի ֆեյսբուքյան գրառումը. «Երեկվա գրառումս բավականին մեծ արձագանք ունեցավ, այդ թվում նաև այն առումով, որ ես համեմատել էի «Բջնիի» և Ծառուկյանի բիզնեսների գործընթացները: Այս առումով, իհարկե տարբերությունն ահռելի է: Եթե «Բջնիի» ժամանակ ստեղծված իրավիճակում Խ. Սուքիասյանը կարողացավ վաճառել բիզնեսը (լավ թե վատ պայմաններով, դա արդեն այլ հարց է), ապա Գ. Ծառուկյանի պարագայում տեղի է ունենում այն, ինչը բոլշևիկներն անվանում էին «կուլակաթափություն», 90-ականների հետխորհրդային շրջանում՝ ռեկետ կամ «рейдерский захват», իսկ մարդկության «առաջադեմ և ժողովրդավար» հատվածը (որը հիմա այս ամենը չտեսնելու է տալիս, բայց իհարկե կոմպրոմատի տեսքով հավաքում է իր սեյֆերում և հարմար պահի դեմ է տալու համապատասխան այրերին) դա անվանում է սեփականության իրավունքի ոտնահարում: Եթե մի պահ մոռանանք իրավական և քաղաքական տերմինները, ապա՝ պարզապես խլում են մարդու ունեցվածքը: Ի դեպ, սա նախադեպ է, որը դեռ շատ ծանր հետևանքներ է ունենալու… Աղբյուրը` Կարեն Քոչարյան |

«Ինչպիսի «ռսաստրուկ» ու «կրեմլի շպիոն է» մահանում Արմեն Գրիգորյանի մեջ»․ Ռուբեն Մխիթարյան
3921:18
«Կարծես վերադարձել են դինոզավրերի ժամանակաշրջան, անտրամաբանական բաներ են անում»․ Ոսկան Սարգսյան
8820:30
Արսեն Գևորգյանին կալանավորելու որոշում կայացրած դատավորն ինքնաբացարկ է հայտնել
9419:54
«Անկախության հռչակագիրը հանելով Սահմանադրությունից՝ սահուն վիլայեթացման ենք գնալու»․ Էդուարդ Շարմազանով (տեսանյութ)
6819:30
«Փորձել եմ համոզել, որ այս ճանապարհով չգնանք»․ Արմեն Գրիգորյան (տեսանյութ)
8819:06
Արամ Վարդևանյանն ընդունել է ՀՀ-ում Գերմանիայի դեսպանին
13619:00
