Երևան`   +31 °C
Այսօր`   Ուրբաթ, 24 հուլիսի, 2026 թ.

«Մարդն իր ընտրական իրավունքը պահելու համար գերեվարված է սեփական երկրում»․ Արմեն Եղիազարյան

66
Այսօր, 16:48
«Մարդն իր ընտրական իրավունքը պահելու համար գերեվարված է սեփական երկրում»․ Արմեն Եղիազարյան

ԱԺ նախկին պատգամավոր Արմեն Եղիազարյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Երեկ ՀՀ նախագահի կողմից ստորագրվեց փաստացի բնակության պահանջով ընտրական իրավունքը սահմանափակող օրենքը, որով Հայաստանից 6 ամիս բացակայող ՀՀ քաղաքացիները զրկվեցին ընտրելու իրավունքից։
Փաստացի կարելի էր արձանագրել, որ այս իշխանությունը Փաշինյանի գլխավորությամբ գերեվարեց սեփական ժողովրդին։ Եվ եթե դու ցանկանում ես մասնակցել քո երկրի ընտրություններին, ապա պետք է ստիպված սահմանափակես քո երկրից բացակայելու իրավունքը։
Հիմա շատ մարդիկ, նաև ես, մտածում են՝ արդյոք ճիշտ է երեխաներին մեծացնել այս հակահայկական իրականության մեջ, երբ երկրի իշխանություններն ավելի շատ հետևում են թշնամի երկրի հորդորներին և հրահանգներին։ Երբ Արարատը, Արցախը, Հայոց պատմությունը և մնացած բոլոր արժեքները ոչնչացվում և արգելվում են։ Միգուցե մարդը որոշում է չապրել այդ իրականության մեջ, բայց հույս ունենալով, որ կգա ժամանակ և նա կկարողանա ընտրության միջոցով իր երկրում իրեն հարմար իշխանություն բերել և վերադառնալ հայրենիք բնակվելու համար։ Բայց ոչ, նա զրկվեց այդ հնարավորությունից և ստիպված է իր երեխաների հետ ապրել մի միջավայրում, որը իր համար խորթ է։ Ստիպված է այն պատճառով, որ կարողանա ընտրությունների մասնակցության միջոցով բան փոխել իր հայրենիքում, ստիպված է հանդուրժել հակահայկական պրոպագանդան, քանի որ իր ընտրական իրավունքը պահելու համար գերեվարված է սեփական երկրում»։

Աղբյուրը`   Արմեն Եղիազարյան