ՔՊ-ում էլ են դժգոհ Փաշինյանից. «Փաստ»
![]() «Փաստ» օրաթերթը գրում է. Մեր ունեցած տեղեկություններով, հետընտրական խմորումները չեն դադարում ՔՊ կուսակցության շարքերում: Ասում են՝ Փաշինյանը շատ դժգոհ է արված աշխատանքներից, արդյունքից, բոլորին «պատերով է տալիս», միևնույն ժամանակ, չնայած ցույց է տրվում, թե ներքին ընտրություններ են կազմակերպվում, իրականում իր ուզածով է կազմում թե՛ ԱԺ խմբակցությունը, թե՛ խորհրդարանի ղեկավարությունը, թե՛, բնականաբար, կառավարության կազմը:
Ըստ մեր աղբյուրների, կան քպական շրջանակներ, որոնք կարծում են, թե ավելի լավ կլիներ, որ ցուցակը գլխավորեր կուսակցությունից այնպիսի մեկը, որն այդպիսի հակավարկանիշ չունի, ըստ այդմ՝ կարիք չէր լինի այդքան միջոցներ ներգրավել իշխանությունը պահելու համար, դեռ մի բան էլ հույսը դնել Վահագն Հովակիմյանի վրա: Ի դեպ, կան տեղեկություններ, որ այսպիսի խոսակցությունները հասել են նաև Նիկոլ Փաշինյանի ականջին: Եթե իսկապես այդպես է, ապա, ըստ ամենայնի, արձակուրդից վերադառնալուց հետո Փաշինյանն արդեն ներկուսակցական ռեպրեսիաներ կարող է սկսել: |

«Ինչպիսի «ռսաստրուկ» ու «կրեմլի շպիոն է» մահանում Արմեն Գրիգորյանի մեջ»․ Ռուբեն Մխիթարյան
3921:18
«Կարծես վերադարձել են դինոզավրերի ժամանակաշրջան, անտրամաբանական բաներ են անում»․ Ոսկան Սարգսյան
8820:30
Արսեն Գևորգյանին կալանավորելու որոշում կայացրած դատավորն ինքնաբացարկ է հայտնել
9419:54
«Անկախության հռչակագիրը հանելով Սահմանադրությունից՝ սահուն վիլայեթացման ենք գնալու»․ Էդուարդ Շարմազանով (տեսանյութ)
6819:30
«Փորձել եմ համոզել, որ այս ճանապարհով չգնանք»․ Արմեն Գրիգորյան (տեսանյութ)
8819:06
Արամ Վարդևանյանն ընդունել է ՀՀ-ում Գերմանիայի դեսպանին
13619:00
