Երևան`   +6 °C
Այսօր`   Շաբաթ, 14 նոյեմբերի, 2026 թ.

Ռուբեն Ռուբինյանն ազատվում է Ալեն Սիմոնյանի կադրերից

268
Երեքշաբթի, 21 հուլիսի, 2026 թ., 23:00
Ռուբեն Ռուբինյանն ազատվում է Ալեն Սիմոնյանի կադրերից

ԱԺ նախագահի թեկնածու Ռուբեն Ռուբինյանը շարունակում է Ազգային ժողովի նախագահի աշխատակազմից ազատել Ալեն Սիմոյանի կադրերին։

«Արմլուր»-ի տեղեկություններով՝ Ազգային ժողովում օգոստոսի 3-ից կդադարեն աշխատել Ազգային ժողովի նախագահի օգնականներ Կարլեն Գրեյանը և Զինա Չալիկյանը, Ազգային ժողովի նախագահի խորհրդականներ Հովհաննես Նալբանդյանը և Ահարոն Ներսիսյանը։ Ռուբինյանը աշխատանքից ազատել էր նաև Ազգային ժողովի նախագահի ռեֆերենտ Էդգար Մուրադյանին։