Լիբանանի բանակը սկսել է տեղակայվել երկրի հարավային շրջաններում
![]() Լիբանանի բանակը սկսել է տեղակայվել երկրի հարավում գտնվող Զավթար ալ-Ղարբիա քաղաքի շրջանում՝ ԱՄՆ-ի հովանավորությամբ «պիլոտային գոտիներ» ստեղծելու ծրագրի շրջանակում, որտեղից իսրայելական զորքերը պետք է դուրս բերվեն, հայտնում է Al Jazeera-ն։ «Բանակի հրամանատարությունը կրկին կոչ է անում քաղաքացիներին չայցելել քաղաք, քանի դեռ այնտեղ անվտանգության հետ կապված իրավիճակը չի կայունացել, ինչպես նաև հորդորում է հետևել զինվորականների ցուցումներին»,- զինված ուժերի հայտարարությունից հատվածներ է մեջբերում լրատվամիջոցը։ Պայմանավորվածությունները նախատեսում են իսրայելական զինուժի փուլային դուրսբերում, ինչպես նաև Լիբանանի զինված ուժերի կողմից «պիլոտային գոտիներում» «Հեզբոլլահ» շարժման ջոկատների զինաթափում։ Բացի Զավթար ալ-Ղարբիա շրջանից, առայժմ «պիլոտային գոտիների» մեջ են ներառվել նաև Ֆրուն և Սրիֆա գյուղերը։ Իսրայելն ու Լիբանանը հունիսի 26-ին Վաշինգթոնում՝ ԱՄՆ-ի միջնորդությամբ, ստորագրել են շրջանակային համաձայնագիր, որը նախատեսում է ռազմական գործողությունների դադարեցում։ Փաստաթղթի համաձայն՝ իսրայելական զորքերը կլքեն Լիբանանի հարավում իրենց ստեղծած անվտանգության գոտին՝ «Հեզբոլլահ»-ի զինաթափումից հետո։ |

«Լևոն Տեր-Պետրոսյանը, Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը՝ անկախության գլխավոր թշնամիներ». Ռուբեն Ռուբինյան
11817:42
Եվրոպական կողմը կմասնակցի Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի միջև եռակողմ բանակցություններին
15017:37
«Հյուսիսային Եվրոպայի երկրները կկազմեն ծովային դաշինք՝ Ռուսաստանին զսպելու համար». #FT
16116:43
Նիկոլ Փաշինյանը ցավակցություն է հայտնել Կրակովում տեղի ունեցած զանգվածային սպանության կապակցությամբ
14516:24
Շուշիում մեկնարկել է Ալիևի և Էրդողանի հանդիպումը
17015:25
«Հնդկաստանի բոլոր շրջաններն առաջին անգամ ազատագրված են մաոիստ զինյալներից». Մոդի
20815:13
