Երևան`   +28 °C
Այսօր`   Երեքշաբթի, 21 հուլիսի, 2026 թ.

«Մի քանի օրից կինոն սկսվելու է»․ Արթուր Դանիելյան

108
Այսօր, 17:18
«Մի քանի օրից կինոն սկսվելու է»․ Արթուր Դանիելյան

«Ադեկվատ» միաբանության հիմնադիր Արթուր Դանիելյանի ֆեյսբուքյան գրառումը. «Քանի որ մի քանի օրից կինոն սկսվելու է, արձանագրենք բոլորի ելակետային դիրքերը՝
Ալիևին պետք ա պոկել Նախիջևանը Թուրքիայից և դրա համար իրեն պետք է Զանգեզուրի միջանցքը: Նախատեսվում է, որ մեկնարկի պահին այն կվերահսկի Իսրայելը՝ Սոկոլովի միջոցով, իսկ հետագայում այն ամբողջովին կանցնի Ադրբեջանին՝ Ալիևից ակնկալվող որոշ ծառայությունների դիմաց: Միջանցքի տրամադրումը Փաշինյանը ձգեց՝ խնդրելով թույլ տալ վերընտրվել: Հիմա Փաշինյանը սկսում է պայմանագրի վավերացման գործընթացը, որը սակայն պիտի ավարտվի մինչև նոյեմբեր, քանի որ նոյեմբերին ԱՄՆ-ում ընտրություններ են, որտեղ Թրամփն ըստ ամենայնի փաստացի կկորցնի իշխանությունը:
Թուրքերին էդ միջանցքը, բնական է, պետք չի, քանի որ դա իրենց կողմից կախվածությունից կհանի Նախիջևանը: Թուրքիան կնախընտրեր Միջին Ասիայի հետ կապը պահել ու դա որպես դարպաս վաճառել ԵՄ-ին՝ Վրաստանի ու Հայաստանի միջոցով: Սակայն Հայաստանի հետ բացվող սահմանը և երկաթուղային հաղորդակցությունը կհանգեցնի բախմանը ՌԴ-ի հետ: Հետևաբար Թուրքիան պետք է վստահ լինի, որ այդ քայլին գնալուց ՀՀ-ում լինելու է այնպիսի իշխանություն, որը մեկ գիշերվա ընթացքում չի կորցնի աթոռը, ինչը, Փաշինյանի լեգիտիմության ճգնաժամի պարագայում, այլևս անհնար է:
ԱՄՆ-ին պետք է Եվրոպան հեռու պահել Մերձավոր Արևելքից ու Իրանից: Հետևաբար նրանք առաջ են մղելու ԹՐԻՊՊ-ի գաղափարը, որը կլինի ԱՄՆ-ի ու Իսրայելի կողմից վերահսկվող միջանցք դեպի Կենտրոնական Ասիա: Քանի որ պայմանական Ղազախստանը երբեք չի կարող գլոբալ ամբիցիաներ ունենալ, Ղազախստան-ԵՄ համագործակցությունը շատ ավելի քիչ սպառնալիքներ է պարունակում, քան Իրան-ԵՄ տարբերակը:
ՌԴ-ն կողմ է, որ Ադրբեջանը Թուրքիայի տակից տանի Նախիջևանը, ու կտրականապես դեմ է Հայաստան-Թուրքիա (ասել է թե՝ ԵՄ) երկաթուղային հաղոդակցմանը, քանի որ դա կնշանակի փաստացի Կովկասի ու Կենտրոնական Ասիայի կորուստ: ՌԴ-ն կողմ է ԹՐԻՊՊ-ին, բայց միայն այն դեպքում, եթե այն չի շարունակվելու դեպի Կենտրոնական Ասիա:
ԵՄ (ասել է թե՝ Գերմանիայի) համար կենսական նշանակություն ունի Մերձավոր Արևելք դուրս գալը: Դրա հիմնական ճանապարհը Թուրքիայից դուրս եկող երեք գծերն են (դեպի Սաուդյան Արաբիա, Իրաք և Իրան), բայց որպես դիվերսիֆիկացիա, նրանք նաև փորձելու են կառուցել Իրան-Հայաստան-Վրաստան-Սև ծով գիծը:
Իրանին նույնպես պետք է ԵՄ-ի հետ գիծ ունենալ, սակայն ցանկալի է, որ դա Թուրքիայից կախված չլինի, քանի որ նրանք ամեն դեպքում միշտ լինելու են մրցակից: Հետևաբար ԹՐԻՊՊ-ն իրենց համար ընդունելի կլինի միայն, եթե այն չխափանի Հայաստանի հետ կապը և չընթարձակվի դեպի Կենտրոնական Ասիա:
Իսրայելին պետք է մեկուսացնել Իրանը հյուսիսից: Դրա համար իրենք ամեն ինչ անելու են, որ Ադրբեջանն ավելի ու ավելի ուժեղանա: ԹՐԻՊՊ-ը կվերցնեն, հետո կհանձնեն Ադրբեջանը, հետն էլ ողջ Հայաստանը․․․ կհանձնեն, եթե կարողանան: Ցեղասպանության ճանաչման տապալված օպերացիան ընդամենը փորձ էր Թուրքերին դրդել թույլ տալ Ալիևին մտնել Սյունիք մինչև նոյեմբեր: Աստված գիտի, թե նոյեմբերից հետո ինչ ա լինելու Իսրայելի վիճակը:
Փաշինյանի «հմուտ» արտաքին քաղաքական աճպարարության շնորհիվ նա բոլորին ինչ-որ բան է պարտք, ընդ որում շատ անգամ դա նույն բանն է, ու բոլորը սկսում են այդ բանը ուզել... Մեր հաշվին պարտք անելով՝ սրանք ութ տարի պադավատով ֆռացին, իրանց սպիտակ մարդ զգացին, հիմա վճարելու ժամն ա գալիս: Թարսի պես վայելողն իրենք էին, իսկ վճարողը ամեն դեպքում՝ մենք»:

Աղբյուրը`   Արթուր Դանիելյան