«ԹՐԻՓՓ-ի նախագծով ԱՄՆ-ին կպատկանի բաժնեմասերի 74 տոկոսը, ՀՀ-ին՝ 26 տոկոսը»․ Արարատ Միրզոյան
![]() ՀՀ կառավարությունն այսօր հաստատեց Հայաստանի և ԱՄՆ-ի միջև «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» (TRIPP) ռազմավարական համագործակցության շրջանակային համաձայնագիրը վավերացնելու մասին նախագիծը։ «TRIPP-ի հիմնադրման փաստաթղթային գործընթացն ավարտելու համար դեռևս առջևում ունենք երկու փաստաթուղթ՝ բաժնետերերի միջև պայմանագիրը և TRIPP զարգացման ընկերության կանոնադրությունը։ Այժմ աշխատում ենք այս փաստաթղթերի վրա»,– նշեց արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը։ «TRIPP զարգացման ընկերությունը կստանա հողօգտագործման և կառուցապատման իրավունք այս գոտիներում, և այդ իրավունքը նախնական կգործի 49 տարով։ Այս ժամանակահատվածում ընկերության բաժնեմասերը կբաշխվեն հետևյալ կերպ՝ Միացյալ Նահանգներին կպատկանի բաժնեմասերի 74 տոկոսը, Հայաստանի Հանրապետությանը՝ բաժնեմասերի 26 տոկոսը։ 49 տարին լրանալուց հետո հնարավորություն կա երկարացնելու գործակցությունը ևս 50 տարով, և այդ դեպքում կապահովվի, որ ՀՀ–ն ունենա ընկերության բաժնեմասերի 49 տոկոսը»,– մանրամասնեց նախարարը։ |

«Ինչպիսի «ռսաստրուկ» ու «կրեմլի շպիոն է» մահանում Արմեն Գրիգորյանի մեջ»․ Ռուբեն Մխիթարյան
3921:18
«Կարծես վերադարձել են դինոզավրերի ժամանակաշրջան, անտրամաբանական բաներ են անում»․ Ոսկան Սարգսյան
8820:30
Արսեն Գևորգյանին կալանավորելու որոշում կայացրած դատավորն ինքնաբացարկ է հայտնել
9419:54
«Անկախության հռչակագիրը հանելով Սահմանադրությունից՝ սահուն վիլայեթացման ենք գնալու»․ Էդուարդ Շարմազանով (տեսանյութ)
6819:30
«Փորձել եմ համոզել, որ այս ճանապարհով չգնանք»․ Արմեն Գրիգորյան (տեսանյութ)
8819:06
Արամ Վարդևանյանն ընդունել է ՀՀ-ում Գերմանիայի դեսպանին
13619:00
