Փլուզում՝ «Արգել» ՀԷԿ-ի տարածքում
![]() Այսօր՝ հուլիսի 15-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 14:20-ի սահմաններում ՆԳՆ ահազանգ է ստացվել, որ «Արգել» ՀԷԿ-ի տարածքում գտնվող շինություններից մեկում փլուզում է տեղի ունեցել և կան տուժածներ։ Ինչպես հայտնում է Գագիկ Շամշյանը, մինչև փրկարարների ու պարեկների ժամանումը, քաղաքացիները փլատակների տակից դուրս են բերել 2 քաղաքացու, որոնք հետո տեղափոխել են հիվանդանոց։ Ըստ նախնական տեղեկությունների՝ վերանորոգման աշխատանքների ժամանակ փլուզվել է բետոնե ծածկը՝ մոտ 100 քմ, ինչի պատճառով 2 աշխատակիցները արգելափակվել են փլատակների տակ։ Պարեկները պարզում են վիրավորների ինքնությունը։ Դեպքի փաստով ոստիկանության Չարենցավանի բաժնում փաստաթղթեր են կազմվում, որոնք փոխանցվելու են ՀՀ Քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Չարենցավանի քննչական բաժին։ |

Վանաձորում օտարերկրյա համարանիշներով բեռնատարը 15-ից ավելի ավտոմեքենաների է բախվել․ կա 5 վիրավոր
171Երեկ, 18:48
Ռուսաստանը զանգվածային հարվածներ է հասցրել Կիևին (լուսանկար)
224Երեկ, 13:19
ԱՄՆ-ում տղամարդը սպանել է կնոջն ու երեք երեխաներին, ապա ինքնասպան եղել (տեսանյութ)
358Երեկ, 12:54
Ուկրաինական ԱԹՍ-ները հարվածել են Սմոլենսկի մարզի քիմիական գործարանին (տեսանյութ)
268Երեկ, 12:18
Պակիստանում ավտոբուսի և բեռնատարի բախման հետևանքով 10 մարդ է զոհվել (տեսանյութ)
327Երեկ, 10:31
Հորմուզի նեղուցում այրվում է 2 սուպերլցանավ
34419.11.2026, 21:55
