Ավտովթար՝ Արարատի մարզում․ կա 1 զոհ, 1 վիրավոր
244
Երեքշաբթի, 14 հուլիսի, 2026 թ., 20:42
![]() Այսօր՝ հուլիսի 14-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 14։20-ի սահմաններում Մարմարաշեն գյուղում բախվել են Գեղարքունիքի մարզի բնակիչ 19-ամյա Էմանուել Ա․-ի վարած «Kia Forte» մակնիշի և 75-ամյա Ասլան Հ․-ի վարած «ՎԱԶ 2106» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը՝ վթարի հետևանքով վարորդներից Ասլան Հ․-ն և ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Էրեբունի» բժշկական կենտրոն, որտեղ ուղևորը, գիտակցության չգալով, մահացել է։ Վթարի փաստով Մասիսի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են ավտոմեքենաների սեփականատերերի և մահացածի ինքնությունը։ Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ վարորդներից Էմանուել Ա․-ն ծառայում է ՀՀ ՊՆ զորամասերից մեկում որպես պայմանագրային զինծառայող։ |

Վանաձորում օտարերկրյա համարանիշներով բեռնատարը 15-ից ավելի ավտոմեքենաների է բախվել․ կա 5 վիրավոր
171Երեկ, 18:48
Ռուսաստանը զանգվածային հարվածներ է հասցրել Կիևին (լուսանկար)
224Երեկ, 13:19
ԱՄՆ-ում տղամարդը սպանել է կնոջն ու երեք երեխաներին, ապա ինքնասպան եղել (տեսանյութ)
358Երեկ, 12:54
Ուկրաինական ԱԹՍ-ները հարվածել են Սմոլենսկի մարզի քիմիական գործարանին (տեսանյութ)
268Երեկ, 12:18
Պակիստանում ավտոբուսի և բեռնատարի բախման հետևանքով 10 մարդ է զոհվել (տեսանյութ)
327Երեկ, 10:31
Հորմուզի նեղուցում այրվում է 2 սուպերլցանավ
34419.11.2026, 21:55
