Մանդատների բաշխմանը հաշված օրեր են մնացել, բայց խմբակցություններում դեռ անորոշություն է. «Ժողովուրդ»
![]() «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացել է, որ հուլիսի 21-ին ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հանդիսավոր կերպով կբաշխի Ազգային ժողովի 9-րդ գումարման պատգամավորական մանդատները։ ԿԸՀ-ում արդեն ակտիվ նախապատրաստական աշխատանքներ են ընթանում՝ կազմակերպելու մանդատների հանձնման պաշտոնական արարողությունը։ Երկրորդ խնդրահարույց հարցը վերաբերում է Աղվան Վարդանյանին։ Վերջինս մինչև ընտրությունները հրապարակայնորեն հայտարարել էր, որ Նիկոլ Փաշինյանի իշխանության վերարտադրման դեպքում կհրաժարվի պատգամավորական մանդատից։ Սակայն մինչ օրս նման որոշում չի կայացրել։ Ավելին՝ «Հայաստան» դաշինքի ներսում այս հարցը դարձել է լուրջ դժգոհությունների պատճառ։ Դաշինքի անդամները տարբեր շրջանակներում քննադատում են Աղվան Վարդանյանին՝ նշելով, որ նա չի կատարել սեփական հրապարակային խոստումը և շարունակում է կառչած մնալ պատգամավորական մանդատից, ինչով նաև խոցելի վիճակում է դնում քաղաքական թիմին։ Մինչդեռ, եթե նա հեռանա, կգա Գառնիկ Դանիելյանը, որը, ըստ այդ գնահատականների, ընդունված կերպար է բոլոր կողմերում։ 64 անդամ ունեցող իշխանական խմբակցության ապագա կազմի վերաբերյալ նույնպես դեռ բազմաթիվ հարցականներ կան։ Այս պահի դրությամբ հայտնի է միայն, որ Ազգային ժողովի նախագահի թեկնածուն լինելու է Ռուբեն Ռուբինյանը, փոխնախագահների պաշտոններում դիտարկվում են Հայկ Կոնջորյանն ու Վահագն Ալեքսանյանը, խմբակցության ղեկավարի պաշտոնը վստահվելու է Արուսյակ Մանավազյանին, իսկ խմբակցության քարտուղարի պաշտոնում ամենահավանական թեկնածուն Ալխաս Ղազարյանն է։ Թիմի մնացած անդամների, հանձնաժողովների ղեկավարների և այլ առանցքային պաշտոնների վերաբերյալ, սակայն, դեռևս խոր անորոշություն է պահպանվում։ Մանրամասները՝ թերթի համարում։ |

«Ինչպիսի «ռսաստրուկ» ու «կրեմլի շպիոն է» մահանում Արմեն Գրիգորյանի մեջ»․ Ռուբեն Մխիթարյան
3921:18
«Կարծես վերադարձել են դինոզավրերի ժամանակաշրջան, անտրամաբանական բաներ են անում»․ Ոսկան Սարգսյան
8820:30
Արսեն Գևորգյանին կալանավորելու որոշում կայացրած դատավորն ինքնաբացարկ է հայտնել
9419:54
«Անկախության հռչակագիրը հանելով Սահմանադրությունից՝ սահուն վիլայեթացման ենք գնալու»․ Էդուարդ Շարմազանով (տեսանյութ)
6819:30
«Փորձել եմ համոզել, որ այս ճանապարհով չգնանք»․ Արմեն Գրիգորյան (տեսանյութ)
8819:06
Արամ Վարդևանյանն ընդունել է ՀՀ-ում Գերմանիայի դեսպանին
13619:00
