«Կապիտուլյանտը օտարերկրյա «կլյաուզնիկներին» օգտագործում է իր շահերի ու ցանկությունների համար»․ Գագիկ Համբարյան
![]() Քաղաքագետ Գագիկ Համբարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Նիկոլի իրավապահները Ծառուկյանի հարցում հավատում են օտարերկրյա «կլյաուզնիկներին»։ Ծառուկյանի գործով սպասվածից ավելի խայտառակ բացահայտումներ են տեղի ունենում։ Փաստորեն, Իրանի քաղաքացիներ հայր և որդի Օլամաեինները մինչև Ծառուկյանի վրա Հայաստանում «դանոս» գրելը, նույն բանն արել են իրենց ընկեր, գործարար Համլետ Թումանյանի դեմ, բայց արդեն Իրանում... Սակայն, ի տարբերություն ծառուկյանատյաց Նիկոլի իրավապահների, որոնք մեծ հաճույքով 70-ամյա Գագիկ Ծառուկյանին պոլերին տվեցին՝ գոհացնելու թուրքի կոշիկ լիզողին, Իրանի դատական համակարգը արդարացրել է գործարար Թումասյանին՝ ապացուցելով, որ վերջինիս արարքներում հանցակազմ չկա։ Դրանից հետո «գործ տվող» հայր և որդի Օլամաեինները գրավոր ընդունել են Գագիկ Ծառուկյանի նկատմամբ ունեցած 14,5 միլիոն ԱՄՆ դոլարի պարտքը, որի վերաբերյալ կազմվել է համապատասխան պարտավորագիր, սակայն ժամկետին այն չմարելուց հետո հիմա էլ դիմել են Նիկոլի իրավապահներին, ովքեր մեծ հաճույքով անցել են Ծառուկյանի դեմ գործ սարքելուն... Աղբյուրը` Գագիկ Համբարյան |

«Ինչպիսի «ռսաստրուկ» ու «կրեմլի շպիոն է» մահանում Արմեն Գրիգորյանի մեջ»․ Ռուբեն Մխիթարյան
3921:18
«Կարծես վերադարձել են դինոզավրերի ժամանակաշրջան, անտրամաբանական բաներ են անում»․ Ոսկան Սարգսյան
8820:30
Արսեն Գևորգյանին կալանավորելու որոշում կայացրած դատավորն ինքնաբացարկ է հայտնել
9419:54
«Անկախության հռչակագիրը հանելով Սահմանադրությունից՝ սահուն վիլայեթացման ենք գնալու»․ Էդուարդ Շարմազանով (տեսանյութ)
6819:30
«Փորձել եմ համոզել, որ այս ճանապարհով չգնանք»․ Արմեն Գրիգորյան (տեսանյութ)
8819:06
Արամ Վարդևանյանն ընդունել է ՀՀ-ում Գերմանիայի դեսպանին
13619:00
