Երևան`   +35 °C
Այսօր`   Շաբաթ, 11 հուլիսի, 2026 թ.

«Իրավական պետության հարցը լուծելու համար պետք է փոխվի բողոքի խրոնոլոգիան»․ Հովհաննես Իշխանյան

81
Այսօր, 14:18
«Իրավական պետության հարցը լուծելու համար պետք է փոխվի բողոքի խրոնոլոգիան»․ Հովհաննես Իշխանյան

Հասարակական գործիչ, ռեժիսոր Հովհաննես Իշխանյանի ֆեյսբուքյան գրառումը. «Իրավական պետության հարցը լուծելու համար պետք է փոխվի բողոքի խրոնոլոգիան։
Քաղաքացին չի բողոքում իր գողացված ձայների համար։
Քաղաքացին բողոքում է Գագիկ Ծառուկյանին ապօրինի կալանավորելու համար։
Երբ քաղաքացին կընկալի, որ իր ձայնն ավելի թանկ է, այդ ժամանակ խնդիրը չի հասնի Գագիկ Ծառուկյանի դեմ անարդարության համար բողոքելուն։
Իսկ քաղաքացին դա կընկալի, երբ ժողովուրդն իշխանությունը կվերադարձնի իրեն, երբ ժողովրդից դուրս եկած վերնախավը քաղաքացուն կմոբիլիզացնի իր իրավունքների շուրջ»։