Երևան`   +30 °C
Այսօր`   Ուրբաթ, 10 հուլիսի, 2026 թ.

«Հրաժարվել եմ պատգամավորի մանդատից, շարունակելու եմ պաշտոնավարել՝ որպես Վայոց ձորի մարզպետ»․ Վահագն Արսենյան

83
Այսօր, 19:24
«Հրաժարվել եմ պատգամավորի մանդատից, շարունակելու եմ պաշտոնավարել՝ որպես Վայոց ձորի մարզպետ»․ Վահագն Արսենյան

Վայոց ձորի մարզպետ Վահագն Արսենյանը ֆեյսբուքյան էջում գրել է․ «Տեղեկացնում եմ, որ հրաժարվել եմ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորի մանդատից և շարունակելու եմ իմ գործունեությունը՝ որպես Վայոց ձորի մարզպետ։
Նախընտրական քարոզարշավի ընթացքում բազմիցս նշել եմ, որ շարունակելու եմ իմ աշխատանքը հանուն Վայոց ձորի և նրա բնակիչների։ Այսօր ևս հավատարիմ եմ այդ խոստմանը՝ շարունակելով ստանձնած պատասխանատվությունը։
Իմ առաջնահերթությունը մնում է մարզի առջև ծառացած խնդիրների լուծումը և նոր ծրագրերի իրականացումը՝ ի նպաստ Վայոց ձորի զարգացման ու ապագայի։
Առջևում բազմաթիվ կարևոր ծրագրեր և նախաձեռնություններ են, որոնք միասին պետք է կյանքի կոչենք։ Վստահ եմ, որ համատեղ աշխատանքի, փոխվստահության և հետևողական ջանքերի շնորհիվ կշարունակենք մարզի զարգացման ուղին՝ ստեղծելով նոր հնարավորություններ և ապահովելով Վայոց ձորի հետագա առաջընթացը»։