Երևան`   +23 °C
Այսօր`   Շաբաթ, 11 հուլիսի, 2026 թ.

«Դիլիջանի մշակույթի պալատի նորոգման գործը ձախողվել է»․ Ոսկան Սարգսյան

60
Այսօր, 01:06
«Դիլիջանի մշակույթի պալատի նորոգման գործը ձախողվել է»․ Ոսկան Սարգսյան

Լրագրող Ոսկան Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Դիլիջանի մշակույթի պալատը 4-րդ տարին է, ինչ նորոգում են, վերջը չի երևում։
Դիլիջան քաղաքի մշակույթի պալատի նորոգումը սկսվել է գրեթե 4 տարի առաջ՝ 2022թ․ աշնանը։ 1972 թվականին կառուցված այդ շենքը կես դար ակտիվ է պահել Դիլիջանի մշակութային կյանքը, դարձել քաղաքի վարչական կենտրոնի դիմագծի անբաժանելի մասը: Մշակույթի պալատը նորոգվել է 1986 թվականին, հետո վնասվել է 1988 թվականի երկրաշարժից: Մշակույթի պալատի նորոգումը Դիլիջանում իրականացվող սուբվենցիոն ծրագրերից մեկն է, 283 միլիոն դրամ դրամից ավելի արժեքով, որի 60 տոկոսը կազմում է Դիլիջան համայնքի ներդրումը: Սակայն մշակութային այդ օբյեկտի վերանորոգումն իրականացնող «Արտդիանշին» ՍՊԸ-ն ձախողել է գործը։ Մշակութի պալատում վաղուց վերանորոգման աշխատանքներ չեն կատարվում։ Հունիսի 15-ին Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանին տեղեկատվական հարցում եմ կատարել․ «Տավուշի մարզում իրականացվող սուբվենցիոն ծրագրերը մշտադիտարկվում են, ինչպես մարզպետի որոշմամբ ստեղծված աշխատանքային խմբի, այնպես էլ ՏԿԵՆ-ի համապատասխան մասնագետների կողմից: Նախկինում հայտնել եք, որ ձեռնարկվել են միջոցներ Դիլիջանի մշակույթի տան հիմնանորոգումն 2025 թվականի առաջին եռամսյակում ավարտելու համար: Ե՞րբ է վերսկսվելու, ավարտվելու Դիլիջանի մշակույթի տան նորոգումը, ո՞ր կազմակերպությունն է այն իրականացնելու։ Մարզպետի աշխատակազմից պատասխանել են․ «Տեղեկացնում եմ Ձեզ, որ Դիլիջանի մշակույթի տան պայմանագիրը միակողմանի կասեցվել է: Շինարարական կազմակերպության նկատմամբ ձեռնարկվել է համապատասխան միջոցներ: Հայտարարվել է նոր նախագծի մրցույթ, որն անցել է համալիր փորձաքննություն: Ծրագրի շարունակությունը նախատեսվում է իրականացնել համայնքապետարանի միջոցներով: Այլ մանրամասների համար կարող եք դիմել Դիլիջանի համայնքապետարան»։

Աղբյուրը`   Ոսկան Սարգսյան