ՀՀ-ում Էբոլայի դեպքեր չեն արձանագրվել
![]() Առողջապահության համաշխարհային կազմակերպության և միջազգային առողջապահական կառույցների հրապարակած վերջին տվյալների համաձայն՝ Էբոլայի (Բունդիբուգյո վիրուս) բռնկումը շարունակում է ակտիվ մնալ Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում։ 2026 թվականի հուլիսի 5-ի դրությամբ Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում արձանագրվել է՝ * 1759 հաստատված դեպք * 600 հաստատված մահ Ուգանդայում, հուլիսի 9-ի դրությամբ, գրանցվել է՝ * 20 հաստատված դեպք, ԱՀԿ Աֆրիկայի տարածաշրջանային գրասենյակի վերջին իրավիճակային զեկույցի համաձայն՝ բռնկումն ընդգրկել է Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության 35 առողջապահական գոտի, որոնցից 28-ում վերջին 21 օրվա ընթացքում շարունակվել է հիվանդության փոխանցումը։ Ամենաշատ դեպքերը շարունակում են գրանցվել Իտուրի նահանգում, որտեղ արձանագրվել է ընդհանուր դեպքերի շուրջ 92 տոկոսը։ Ուգանդայում վերջին շաբաթվա ընթացքում նոր հաստատված դեպքեր չեն գրանցվել։ Վերջին դեպքը հաստատվել է 2026 թվականի հունիսի 21-ին՝ Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետություն–Ուգանդա միջազգային երթուղով աշխատող բեռնատարի վարորդի մոտ։ Շարունակվում է շփման մեջ եղած անձանց բժշկական հսկողությունը։ Ֆրանսիայում արձանագրված ներմուծված դեպքի կապակցությամբ հիվանդը ախտանիշների ի հայտ գալուց անմիջապես հետո մեկուսացվել և տեղափոխվել է մասնագիտացված բուժհաստատություն։ Առողջապահական մարմիններն իրականացնում են կոնտակտավորների հայտնաբերման և բժշկական հսկողության միջոցառումներ։ Միջազգային գործընկերների հետ համատեղ շարունակվում են հակահամաճարակային միջոցառումները, մասնավորապես՝ Ռիսկի գնահատում Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում հանրային առողջության համար ռիսկը գնահատում է որպես շատ բարձր, հարևան երկրների համար՝ բարձր՝ պայմանավորված բնակչության ակտիվ տեղաշարժով և սահմանային հաղորդակցությամբ։ Չնայած Ֆրանսիայում արձանագրված ներմուծված դեպքին, ԱՀԿ-ն գնահատում է, որ գործող արդյունավետ հսկողության և արագ արձագանքման միջոցառումների պայմաններում հիվանդության լայնածավալ միջազգային տարածման ռիսկը շարունակում է մնալ վերահսկելի։ Իրավիճակը Հայաստանում Ներկայումս Հայաստանի Հանրապետությունում Էբոլայի (Բունդիբուգյո վիրուս) հիվանդության դեպքեր չեն արձանագրվել։ Հայաստանի համար անմիջական ռիսկը ներկայումս գնահատվում է ցածր։ ՀՀ առողջապահական մարմինները շարունակաբար հետևում են միջազգային համաճարակաբանական իրավիճակին և համագործակցում են միջազգային գործընկերների հետ՝ ԱՀԿ առաջարկություններին համապատասխան։ Աֆրիկյան երկրներ մեկնող կամ այնտեղից վերադարձող քաղաքացիներին խորհուրդ է տրվում հետևել ԱՀԿ ճանապարհորդական հանձնարարականներին, խուսափել հիվանդ կամ մահացած անձանց, ինչպես նաև վայրի կենդանիների հետ անմիջական շփումից։ Եթե ճանապարհորդությունից հետո ի հայտ գան հիվանդությանը բնորոշ ախտանիշներ՝ բարձր ջերմություն, արտահայտված թուլություն, փսխում, լուծ, արյունահոսական դրսևորումներ կամ այլ ախտանշաններ, անհրաժեշտ է անհապաղ դիմել բժշկական օգնության և բուժաշխատողին տեղեկացնել վերջին ճանապարհորդության մասին։ |

Ադրբեջանցի Նասիմի Մուսաևը երևանյան հիվանդանոցներից մեկում է
17605.10.2026, 18:42
«Նախնական վարկածով՝ վարակումը տեղի է ունեցել լաբորատոր պայմաններում անվտանգության կանոնների խախտման հետևանքով»․ ՀՎԿԱԿ
17105.10.2026, 16:42
«ՀՀ-ում դեղերի գները, տեսականին խնդրահարույց են»․ Ծաղիկ Վարդանյան (տեսանյութ)
13203.10.2026, 12:18
«Տուժած կնոջ առողջական վիճակը կայուն է»․ Անահիտ Ավանեսյան
14202.10.2026, 10:54
«Օրենքը մի բան է սահմանում, գործընթացը ներկայացնող պաշտոնյան՝ մեկ այլ բան»․ Անուշ Պողոսյան (տեսանյութ)
18228.09.2026, 16:48
«Կատաղության դեմ պատվաստումները կյանք փրկող նշանակություն ունեն»․ ԱՆ
18328.09.2026, 12:00
