Վանդալիզմի դեպք` Ստամբուլի հայկական գերեզմանատանը
![]() Ստամբուլի Սկյուտար շրջանի Բաղլարբաշը թաղամասի Սուրբ Կարապետ եկեղեցու թաղային խորհուրդը տեղեկացրել է, որ հուլիսի 7-ի լույս 8-ի գիշերը մի անձ մուտք գործելով գերեզմանատուն, վնասել է վեց դամբարան և մի աղբյուր, փոխանցում է Պոլսո Հայոց պատրիարքությունը: «Դեպքը խորապես վիրավորել է համայնքի անդամներին, մասնավորապես նրանց, որոնց սիրելիների դամբարանները գտնվում են սույն գերեզմանատանը»,- ասված է հաղորդագրությունում: Թաղային խորհուրդն անմիջապես դիմել է անվտանգության պատկան մարմիններին, որոնք շտապ ձեռնարկել են գործողություններ այդ արարքի հեղինակի ինքնությունը պարզելու և պատասխանատվության ենթարկելու համար, հաղորդում է Պոլսո Հայոց պատրիարքությունը: Դատապարտելով այդ հարձակումը՝ Պատրիարքությունը շնորհակալություն է հայտնում անվտանգության պաշտոնատարներին, որոնք «դեպքը բացահայտելու նպատակով իրենց գործունեությունն են շարունակում խղճմտությամբ և մեծ զգայնությամբ», և հույս է հայտնում, որ հանցավորը կհանձնվի արդարադատությանը: «Պատրիարքական Աթոռը մոտիկից հետևում է դեպքին վերաբերող բոլոր զարգացումներին», - ասված է հաղորդագրությունում: |

Մահացել է Դավիթ Մուրադյանը
8712:54
Թուրքիայի ափերի մոտ հայտնաբերվել է աշխարհի ամենահին խորտակված նավերից մեկը (լուսանկար, տեսանյութ)
84418.10.2026, 00:42
«Եվ մի՛ տանիր զմեզ… պաշտպանության խորհրդավոր գրերը». Մատենադարանում առաջին անգամ ներկայացվել է ձեռագիր հմայիլների հավաքածուն (լուսանկար)
21917.10.2026, 23:42
Երևանի Մոսկովյան փողոցում տեղադրվել է բարերար Լևոն Հայրապետյանի հուշատախտակը (տեսանյութ)
22417.10.2026, 19:54
ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենն այցելել է Զվարթնոց տաճար
24117.10.2026, 15:06
Անտոնիու Գուտերեշի գլխավորած պատվիրակությունն այցելել է Մատենադարան (լուսանկար, տեսանյութ)
20616.10.2026, 00:18
