ԻՀՊԿ-ն հարվածներ է հասցրել Քուվեյթում և Բահրեյնում գտնվող ԱՄՆ-ի ռազմաբազաներին
1099
Հինգշաբթի, 09 հուլիսի, 2026 թ., 10:29
![]() ԻՀՊԿ-ն հարվածներ է հասցրել Քուվեյթում և Բահրեյնում տեղակայված ամերիկյան չորս ռազմաբազաների։ «Պայմանավորվածությունները խախտողներին պատասխան պատժիչ գործողությունների առաջին փուլում ԻՀՊԿ-ի ռազմածովային և օդատիեզերական ուժերը համատեղ գործողություն են իրականացրել՝ խոցելով առանցքային ենթակառուցվածքներ ամերիկյան «Արիֆջան» և «Ալի աս-Սալեմ» ռազմաբազաներում՝ Քուվեյթում, ինչպես նաև «Ալ-Ջուֆեյր» և «Շեյխ Իսա» ռազմաբազաներում՝ Բահրեյնում, հակառակորդի կողմից երկրի տարբեր շրջաններին հարվածներ հասցնելուց մի քանի ժամ անց», - զինվորականների հայտարարությունը մեջբերում է Press TV-ն։ Նրանք նաև սպառնացել են ընդլայնել տարածաշրջանում ԱՄՆ-ի օբյեկտների դեմ հարվածները, եթե ԱՄՆ-ի կողմից ագրեսիան չդադարեցվի։ Նշենք, որ գիշերը ԱՄՆ-ն նոր հարվածներ է հասցրել Իրանին։ |

Ողբերգական ավտովթարի հետևանքով մահացել է նաև երեխաներից մեկը
14519:26
Ողբերգական ավտովթար՝ Երևանում. կա 1 զոհ
15816:18
Կրակոցներ՝ Երևանում. վիրավորվել է Կիոկուշին կարատեի ֆեդերացիայի նախագահի 22-ամյա տղան
14512:24
«Մոր քառասունքից էին վերադառնում». երեկ վթարից մահացած ամուսինները Եղվարդից էին
18112:06
Բելգորոդում ԱԹՍ-ի հարձակման հետևանքով 1 մարդ զոհվել է, 14-ը՝ վիրավորվել
22210:20
Ավտովթար՝ Արագածոտնի մարզում․ կա 2 զոհ, 5 վիրավորներից 4-ը երեխաներ են
255Երեկ, 21:06
