«Ծառուկյանի արտահայտությունը մնացել է Փաշինյանի կոկորդին և չի ներվում»․ Սուրեն Սուրենյանց
![]() «Եթե նույնիսկ անաչառ դիտորդի հայացքով նայենք, կտեսնենք, որ մեզ մոտ ինչ-որ «պատահականությամբ» գործարարները թիրախավորվում են միայն այն դեպքում, երբ որ քաղաքական հայտ են ներկայացնում։ Այդպես եղավ Սամվել Կարապետյանի դեպքում, այդպես եղավ Գագիկ Ծառուկյանի դեպքում։ Եվ այդպես կլինի ցանկացած գործարարի դեպքում, որոնց հանդեպ այս պահին շատ լոյալ է իշխանությունը»,- «Ֆակտոր»-ի հետ զրույցում այս մասին նշել է քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը։ Նրա խոսքով՝ Նիկոլ Փաշինյանը որոշել է չեզոքացնել դիմադրության բոլոր կենտրոնները։ «ԲՀԿ-ի հարցով նա կարող է չներել, որ կամա թե ակամա ԲՀԿ-ն դարձավ այն ինդիկատորը, որը «հարամեց» Նիկոլ Փաշինյանի լեգիտիմությունը։ Մեզանից նա ապօրինաբար է խլել ֆրակցիա ունենալու իրավունքը, այսինքն՝ իշխանության յուրացում է տեղի ունեցել․․․ Բացի դրանից՝ քաղաքական քինախնդրության պատճառ կարող էր լինել Գագիկ Ծառուկյանի՝ նախընտրական շրջանում արված արտահայտությունն առյուծների վանդակի մասով, սա մնացել է Փաշինյանի կոկորդին և չի ներվում»,- նշեց Սուրենյանցը՝ նաև ընդգծելով, որ նույնիսկ ամենաօրինազանց գործարարին աշխարհի որևէ երկրում, անմեղության կանխավարկածն այդ ձևով տրորելով, նման ստոր, անմարդկային եղանակներով չեն կալանավորում, երբ որ մարդը դիմադրություն ցույց չի տալիս։ «Սա քաղաքական հաշվեհարդար է, դրա կարևոր բաղադրիչը անձնական քինախնդրությունն է»,- ընդգծեց Սուրենյանցը։ |

«Հայաստանի ոսկեգույն քարտեզի վրա կարող են 3 փոքր ծակեր առաջանալ»․ Թաթուլ Հակոբյան
12202:06
«Դիլիջանի մշակույթի պալատի նորոգման գործը ձախողվել է»․ Ոսկան Սարգսյան
12001:06
«Պետական մակարդակով իրականացվում է հոգեբանական տեռոր»․ Զարուհի Փոստանջյան
12100:48
«Մեղադրանքները շինծու են, հիմա էլ մարդկանց վրա ճնշումներ են գործադրում, որ ցուցմունքներ կորզեն»․ Արման Աբովյան (տեսանյութ)
11600:24
«Մի անգամ էլ հայերը նման հաշվարկ արել էին 1920 թվականին»․ Արգիշտի Կիվիրյան
13700:06
«Խաղաղությունն ունի մեկ բանաձև՝ ուժերի բալանս»․ Արա Պողոսյան
158Երեկ, 23:42
