Խալիլ Շիրղոլամին՝ Գագիկ Ծառուկյանի գործի մասին
![]() «Դուք անդրադարձաք պարոն Ծառուկյանի գործին, բայց երկու հարց: ԲՀԿ առաջնորդը տարիներ շարունակ էական ներդրում է ունեցել հայ-իրանական տնտեսական հարաբերությունների զարգացման գործում ու մշտապես հանդես եկել հարաբերությունների ամրապնդման ու խորացման օգտին: Այսօր Ծառուկյանի նկատմամբ քրեական հետապնդումն իրականացվում է նաև Իրանի քաղաքացու հետ կապված մեղադրանքի միջոցով: Տեղյա՞կ եք գործի մանրամասներին, կա՞ որևէ բան, որ կուզեք փոխանցել»,- ասուլիսի ժամանակ դիմելով ՀՀ-ում Իրանի դեսպանին՝ հարցրեց լրագրողը: Խալիլ Շիրղոլամին ասաց. «Այս հարցի վերաբերյալ իմ տեսակետն արդեն ներկայացրել էի: Կողմերի մեջ ի հայտ են եկել տնտեսական ու առևտրային որոշակի տարաձայնություններ այն պրոյեկտից, որոնք նրանք նախաձեռնել են: Ցավոք, պրոյեկտը հաջողության չի հասել: Ինչպես գիտենք, բուն վեճի տարաձայնության գլխավոր թեման տնտեսական, առևտրային բիզնես ոլորտի է, որտեղ կողմերը չկարողացան արդյունքի հասնել և ունեն տարաձայնություններ: Կարծում եմ՝ որոշակի միջնորդության արդյունքում կկարողանանք հասնել նմանօրինակ խնդիրների վերացմանը»: |

«Ինչպիսի «ռսաստրուկ» ու «կրեմլի շպիոն է» մահանում Արմեն Գրիգորյանի մեջ»․ Ռուբեն Մխիթարյան
3921:18
«Կարծես վերադարձել են դինոզավրերի ժամանակաշրջան, անտրամաբանական բաներ են անում»․ Ոսկան Սարգսյան
8820:30
Արսեն Գևորգյանին կալանավորելու որոշում կայացրած դատավորն ինքնաբացարկ է հայտնել
9419:54
«Անկախության հռչակագիրը հանելով Սահմանադրությունից՝ սահուն վիլայեթացման ենք գնալու»․ Էդուարդ Շարմազանով (տեսանյութ)
6819:30
«Փորձել եմ համոզել, որ այս ճանապարհով չգնանք»․ Արմեն Գրիգորյան (տեսանյութ)
8819:06
Արամ Վարդևանյանն ընդունել է ՀՀ-ում Գերմանիայի դեսպանին
13619:00
