ԱՄՆ հարձակումներին ի պատասխան՝ ԻՀՊԿ-ն հարվածել է Բահրեյնում ու Քուվեյթում գտնվող թիրախներին
![]() ԱՄՆ հարվածներին ի պատասխան՝ Իրանի զինված ուժերը հարձակվել են Քուվեյթում և Բահրեյնում գտնվող ամերիկյան ռազմաբազաների վրա, ասվում է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) հայտարարության մեջ, որը մեջբերում է Fars-ը։ «ԻՀՊԿ-ի ռազմածովային և օդատիեզերական ուժերը համատեղ գործողությամբ անօդաչու թռչող սարքերի և հրթիռների միջոցով հարվածներ են հասցրել Բահրեյնում ԱՄՆ 5-րդ նավատորմի Սալման նավահանգստում և Քուվեյթի Ալի ալ-Սալեմ ավիաբազայում գտնվող ամերիկյան 85 կարևոր ռազմական օբյեկտների, ինչպես նաև խոցել են հակառակորդի MQ-9 անօդաչու թռչող սարք»,- հայտարարել են ԻՀՊԿ-ում։ Գիշերը ԱՄՆ զինված ուժերը մի շարք հարվածներ են հասցրել Իրանին՝ ի պատասխան, ինչպես նշում են ԱՄՆ-ում, Իրանի կողմից Հորմուզի նեղուցով անցնող առևտրային նավերի վրա իրականացված հարձակումների։ Ինչպես հաղորդում է NBC-ն՝ հղում կատարելով անանուն ամերիկացի պաշտոնյայի, այդ հարվածներն ավելի լայնածավալ էին, քան նախորդները։ |

Ողբերգական ավտովթարի հետևանքով մահացել է նաև երեխաներից մեկը
14519:26
Ողբերգական ավտովթար՝ Երևանում. կա 1 զոհ
15816:18
Կրակոցներ՝ Երևանում. վիրավորվել է Կիոկուշին կարատեի ֆեդերացիայի նախագահի 22-ամյա տղան
14512:24
«Մոր քառասունքից էին վերադառնում». երեկ վթարից մահացած ամուսինները Եղվարդից էին
18112:06
Բելգորոդում ԱԹՍ-ի հարձակման հետևանքով 1 մարդ զոհվել է, 14-ը՝ վիրավորվել
22210:20
Ավտովթար՝ Արագածոտնի մարզում․ կա 2 զոհ, 5 վիրավորներից 4-ը երեխաներ են
255Երեկ, 21:06
