«Ուժեղ Հայաստան»-ը պատրաստվում է քաղաքական առաջին մարտերին. «Ժողովուրդ»
![]() «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ առաջիկա օրերին «Ուժեղ Հայաստան» խմբի ընտրված պատգամավորները կհավաքվեն՝ հանդիպելու Սամվել Կարապետյանին։ Հանդիպման գլխավոր նպատակը լինելու է ոչ միայն խմբակցության աշխատանքների կազմակերպումը, այլև առաջիկա խորհրդարանական գործունեության ռազմավարության մշակումը, պաշտոնների բաշխման և քաղաքական առաջնահերթությունների քննարկումը։ Եթե իշխանությունը գնա նույն ճանապարհով, ինչ նախորդ խորհրդարանում, ապա ընդդիմադիր երկու խմբակցություններն էլ կարող են կրկին մնալ առանց հանձնաժողովների նախագահների և առանց Ազգային ժողովի փոխնախագահի պաշտոնում ազդեցիկ ներկայացվածության։ Եթե Ազգային ժողովի ղեկավար պաշտոնների ընտրության ժամանակ իշխանությունը կրկին հրաժարվի ընդդիմությանը տրամադրել խորհրդարանական վերահսկողության համար Դոնթի (D’Hondt) բանաձևով նախատեսված պաշտոնները, ապա խորհրդարանում լարվածությունն առավել կխորանա»։ |

«Ինչպիսի «ռսաստրուկ» ու «կրեմլի շպիոն է» մահանում Արմեն Գրիգորյանի մեջ»․ Ռուբեն Մխիթարյան
3921:18
«Կարծես վերադարձել են դինոզավրերի ժամանակաշրջան, անտրամաբանական բաներ են անում»․ Ոսկան Սարգսյան
8820:30
Արսեն Գևորգյանին կալանավորելու որոշում կայացրած դատավորն ինքնաբացարկ է հայտնել
9419:54
«Անկախության հռչակագիրը հանելով Սահմանադրությունից՝ սահուն վիլայեթացման ենք գնալու»․ Էդուարդ Շարմազանով (տեսանյութ)
6819:30
«Փորձել եմ համոզել, որ այս ճանապարհով չգնանք»․ Արմեն Գրիգորյան (տեսանյութ)
8819:06
Արամ Վարդևանյանն ընդունել է ՀՀ-ում Գերմանիայի դեսպանին
13619:00
