«Սա ուղիղ հանձնարարական է, հրապարակային հնչել է, և դրա արդյունքը հիմա տեսնում ենք»․ Երեմ Սարգսյան
![]() «Դատարանը բավարարեց միջնորդությունը՝ 2 ամիս կալանքի մասով, նաև հաստատեց ձերբակալման իրավաչափությունը, այն դեպքում, երբ դատարանում իրավաչափության մասին քննարկում չի եղել, ո՛չ դատավորն է հարցեր տվել, ո՛չ կողմեր են կարծիք հայտնել»,- այս մասին լրագրողների հետ զրույցում նշեց փաստաբան Երեմ Սարգսյանը՝ անդրադառնալով Գագիկ Ծառուկյանի կալանքի միջնորդության վերաբերյալ որոշմանը։ «Կարծեք թե որոշումը գրված-պատրաստ էր, պետք էր հստակ ձևակերպումներ տալ, ձևական կողմն ապահովել։ Դատավորը մի հարց չի տվել, այսինքն՝ որևէ հանգամանք չհետաքրքրեց դատավորին, որ հարցեր տար, թե կողմերը ինչ կասեին, քննիչն ինչ կասեր, փաստաբաններն ինչ կասին այդ հանգամանքի մասին, սպասում էր պրոցեսը երբ կավարտվի, և այդ որոշումը կայացվի»,- նշեց Երեմյանը՝ հավելելով, որ այս որոշումն անակնկալ չէր։ «Սա ուղիղ հանձնարարական է, հրապարակային հնչել է, և դրա արդյունքը հիմա մենք տեսնում ենք»,- ընդգծեց փաստաբանը։ Ավելի վաղ ՔԿ-ն հայտնել էր, որ առանձնապես խոշոր չափերով խարդախություն և փողերի լվացում կատարելու մեղադրանքով Ծառուկյանը ձերբակալվել է: |

«Ինչպիսի «ռսաստրուկ» ու «կրեմլի շպիոն է» մահանում Արմեն Գրիգորյանի մեջ»․ Ռուբեն Մխիթարյան
3921:18
«Կարծես վերադարձել են դինոզավրերի ժամանակաշրջան, անտրամաբանական բաներ են անում»․ Ոսկան Սարգսյան
8820:30
Արսեն Գևորգյանին կալանավորելու որոշում կայացրած դատավորն ինքնաբացարկ է հայտնել
9419:54
«Անկախության հռչակագիրը հանելով Սահմանադրությունից՝ սահուն վիլայեթացման ենք գնալու»․ Էդուարդ Շարմազանով (տեսանյութ)
6819:30
«Փորձել եմ համոզել, որ այս ճանապարհով չգնանք»․ Արմեն Գրիգորյան (տեսանյութ)
8819:06
Արամ Վարդևանյանն ընդունել է ՀՀ-ում Գերմանիայի դեսպանին
13619:00
