«Կոսը շարունակում է ծաղրել Հայաստանի հանրությանը». Հակոբ Բադալյան
![]() Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի թելեգրամյան գրառումը. «Եվրոհանձնակատար Կոսը շարունակում է ծաղրել Հայաստանի հանրությանը, հիմա էլ ցուցադրելով հայկական ծիրանից իբր թե իր պատրաստած մուրաբաները և հայտարարելով, թե ծիրանը խորհրդանշում է Հայաստանում տեղի ունեցող փոփոխությունները՝ հանրության մեծամասնությունը քվեարկել է ԵՄ հետ մերձենալու օգտին: Կոսը թերևս նկատի ունի ՔՊ օգտին քվեարկությունը, որը բացարձակապես Եվրոմիության մասին չէ: Ավելին, Կոսն ինքը Եվրոմիության մասին չէ: Կոսը, նրա ընկերուհի-գործընկերուհիներ Կալլասը, Ֆոն Դեր Լայենը, այլ՝ ընդամենը Եվրոմիության դեգրադացիայի մասին են, և ըստ էության այն մասին, որ Եվրոմիությունը տանում են պարզապես ուղիղ աղետի: Ծիրանի մուրաբաներով ֆոտոսեսիայով աղետի են «հրավիրում» նաև Հայաստանը, հանրությանը կերակրելով զանազան մանիպուլյացիաներով, իսկ այդ ընթացքում Հայաստանը «թաղելով» ավտորիտարիզմի ճահճում: Եթե դա է այն փոփոխությունը, որը հիացնում է Կոսին ու նրա ընկեր-ընկերուհիներին, ապա Հայաստանի այդ փոփոխությունների համար պարզապես պետք է միայն տագնապել»: Աղբյուրը` Հակոբ Բադալյան |

«Ինչպիսի «ռսաստրուկ» ու «կրեմլի շպիոն է» մահանում Արմեն Գրիգորյանի մեջ»․ Ռուբեն Մխիթարյան
3921:18
«Կարծես վերադարձել են դինոզավրերի ժամանակաշրջան, անտրամաբանական բաներ են անում»․ Ոսկան Սարգսյան
8820:30
Արսեն Գևորգյանին կալանավորելու որոշում կայացրած դատավորն ինքնաբացարկ է հայտնել
9419:54
«Անկախության հռչակագիրը հանելով Սահմանադրությունից՝ սահուն վիլայեթացման ենք գնալու»․ Էդուարդ Շարմազանով (տեսանյութ)
6819:30
«Փորձել եմ համոզել, որ այս ճանապարհով չգնանք»․ Արմեն Գրիգորյան (տեսանյութ)
8819:06
Արամ Վարդևանյանն ընդունել է ՀՀ-ում Գերմանիայի դեսպանին
13619:00
