Երևան`   +30 °C
Այսօր`   Երեքշաբթի, 07 հուլիսի, 2026 թ.

«Իշխանությունն իր արտաքին հովանավորներից ստացել է ազդանշան»․ Տիգրան Աբրահամյան

81
Այսօր, 17:00
«Իշխանությունն իր արտաքին հովանավորներից ստացել է ազդանշան»․ Տիգրան Աբրահամյան

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Իշխանությունն անցել է նախընտրական շրջանում տված խոստումների կատարմանը, սակայն ոչ թե երկրի բարեկեցության և անվտանգության ապահովման, այլ իր տեսակետները չկիսող անձանց մեկուսացման ուղղությամբ։
Չի բացառվում, որ ինչ-որ փուլում դա կհանգեցնի տարբեր քաղաքական միավորների և կուսակցությունների գործունեության արգելմանը։
Իշխանությունն իր արտաքին հովանավորներից ստացել է ազդանշան՝ անցնելու ագրեսիվ քաղաքական գործողությունների, և դա արդեն դրսևորվում է»։