Ռուսական մամուլի անդրադարձը՝ Գագիկ Ծառուկյանի տանն իրականացվող խուզարկությանը
![]() Խուզարկություններ են իրականացվում ընդդիմադիր «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի տանը։ Միաժամանակ խուզարկություններ են սկսել Ծառուկյանին պատկանող «Մուլտի Գրուպ» կոնցեռնի կազմի մեջ մտնող գրեթե բոլոր ընկերություններում, ինչպես նաև այդ ընկերությունների տնօրենների բնակարաններում: Թեմային անդրադարձել են նաև ռուսական լրատվամիջոցները։ Коммерсантъ-ը գրում է, որ Գագիկ Ծառուկյանը հունիսին դատական հայց էր ներկայացրել Նիկոլ Փաշինյանի դեմ։ Ամսվա վերջին Հայաստանի դատախազությունը դիմել էր ԿԸՀ-ին՝ խնդրանքով զրկել Գագիկ Ծառուկյանին անձեռնմխելիությունից։ Ավելի վաղ քաղաքական գործչի նկատմամբ գործ էր հարուցվել հարկերից խուսափելու համար։ ВФокусе Mail-ը գրում է՝ հատկանշական է, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ավելի վաղ հայտարարել էր «եռագլուխ ընդդիմության» երեք առաջնորդների (Սամվել Կարապետյանի, Ռոբերտ Քոչարյանի և Գագիկ Ծառուկյանի) «գլուխները կտրելու» ծրագրերի մասին: Այս խոսքերը նա ասել էր դեռ ընտրություններից առաջ։ Իսկ արդեն քվեարկությունից հետո նա «լեգիտիմ իրավունք» է անվանել քվեարկության արդյունքում խորհրդարան անցած ընդդիմության ներկայացուցիչներին «հետագա քաղաքական գործունեության հնարավորություններից» զրկելը: Արդյունքում, Հայաստանում ձերբակալվեցին ընդդիմադիր հարյուրավոր գործիչներ, և նրանց տները խուզարկվեցին ինչպես ընտրություններից առաջ, այնպես էլ դրանից հետո։ Ծառուկյանի հետ կապված խուզարկությունները սկսվեցին, երբ ընդդիմադիր 5 ուժեր համատեղ հայտարարություն տարածեցին՝ խոստանալով շարունակել պայքարը։ |

«Ինչպիսի «ռսաստրուկ» ու «կրեմլի շպիոն է» մահանում Արմեն Գրիգորյանի մեջ»․ Ռուբեն Մխիթարյան
3921:18
«Կարծես վերադարձել են դինոզավրերի ժամանակաշրջան, անտրամաբանական բաներ են անում»․ Ոսկան Սարգսյան
8820:30
Արսեն Գևորգյանին կալանավորելու որոշում կայացրած դատավորն ինքնաբացարկ է հայտնել
9419:54
«Անկախության հռչակագիրը հանելով Սահմանադրությունից՝ սահուն վիլայեթացման ենք գնալու»․ Էդուարդ Շարմազանով (տեսանյութ)
6819:30
«Փորձել եմ համոզել, որ այս ճանապարհով չգնանք»․ Արմեն Գրիգորյան (տեսանյութ)
8819:06
Արամ Վարդևանյանն ընդունել է ՀՀ-ում Գերմանիայի դեսպանին
13619:00
