Երևան`   +18 °C
Այսօր`   Երեքշաբթի, 07 հուլիսի, 2026 թ.

«Պաշտոնական հայերենը հիշեցնում է անտաղանդ գուգլ-թրանսլեյթ». Սուրեն Սահակյան

82
Այսօր, 01:06
«Պաշտոնական հայերենը հիշեցնում է անտաղանդ գուգլ-թրանսլեյթ». Սուրեն Սահակյան

Հասարակական-քաղաքական գործիչ Սուրեն Սահակյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Խոսակցական հայերենը մինչ այժմ շատ դանդաղ, ճռռալով ա հաղթահարում իր վրա ռուսական գաղութային դարավոր ազդեցությունը։ Բայց էդ ընթացքում պաշտոնական հայերենը գոնե պաշտպանական գիծը պահում էր։ Մինչև էսօր։ Իսկ հիմա դա ոչ թե պաշտոնական լեզու ա հիշեցնում, այլ անտաղանդ գուգլ-թրանսլեյթ։
Վերջին նորությունը «զենքայնացում»-ն ա (անգլերեն weaponization բառից՝ որպես զենք կիրառում, ներառում զինանոց), բայց հասցեագրումն էլ (անգելերն՝ addressing՝ պրոբլեմի լուծում իմաստով) պակաս ականջ չի սղոցում։
Սակայն էտալոնային հիմարության նմուշը անգլերենի past perfect ժամանակաձևում կիրառվող «have» բառը փայտահատի կացնի նրբագեղությամբ անկախ համատեքստից որպես «ունենալ» թարգմանելն ա։ Դրա հետևանքով պաշտոնական հաղորդագրություններում պարբերաբար կարդում ենք, օրինակ, «էսինչը պաշտոնական նախաճաշ ունեցավ էնինչի հետ»։ Ես անսահման հեռու եմ դիպլոմավորված թարգմանիչ լինելուց, բայց նույնիսկ դպրոցական գիտելիքները հերիք են հասկանալու համար, որ «էսինչը» «էնինչի» հետ կարող ա նախաճաշել, ոչ թե էդ դժբախտ նախաճաշը միասին ունենալ։
Հատուկ պաշտոնական տեղեկագրեր գրող, բառամթերքի սուր դեֆիցիտ ունեցողներին կարելի ա հիշեցնել․
• X-ն ու Y-ը հանդիպում չեն ունենում։ X-ն ու Y-ը միմյանց հանդիպում են։
• X-ն ու Y-ը հեռախոսազրույց չեն ունենում։ X-ն ու Y-ը հեռախոսով զրուցում են, «հեռախոսազրույցի ընթացքում կարևորում են…»։
• X-ն ու Y-ը գործընկերների հետ քննարկում չեն ունենում։ X-ն ու Y-ը գործընկերների հետ հարցեր են քննարկում։
• X-ը մամլո ասուլիս չի ունենում։ X-ը մամլո ասուլիս անցկացնում ա կամ տալիս ա։
• X-ը որևէ միջոցառման մասնակցություն չի ունենում։ X-ը ուղղակի մասնակցում ա էդ չարաբաստիկ միջոցառմանը։
Ավելին, սենց հիմարություններ էնքան են թույլ տալիս, որ դա որպես չինովնիկական խոլերա տարածվում ա կենցաղ ու գովազդ։ Հեռուստացույցը միացնում ես, մի երջանիկ ձայն ասում ա․ «Անմոռանալի ճամփորդություն ունեցեք ձեր սիրելիի հետ …»։ Մինչդեռ սիրելիի հետ կարելի ա զավակներ ունենալ, բայց ճամփորդել, վայելել անմոռանալի ճամփորդությունը։ Ի՞նչ ա սա, եթե ոչ քաղքենիություն, գավառական մտածողության դրսևորում։
Գուցե մասնագիտական համայնքը կոմայից դուրս գա ու միջամտի՞, կարգուկանոն պահանջի էս հարցում։ Թե չէ էս քեյսը սաչ բիգ ա դառնալու, որ հայերենն անբլիվիբլ խորթ դառնա, իֆ յու նոու վոթ այ մին, իմ դառլինգ (բռատս)»:

Աղբյուրը`   Սուրեն Սահակյան