««Ուժեղ Հայաստանը» հայտնվել է իր իսկ ստեղծած ծուղակում»․ Ռուբեն Ռուբինյան
![]() ԱԺ գործող փոխնախագահ, ԱԺ նախագահի թեկնածու Ռուբեն Ռուբինյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարկել՝ ««Ուժեղ Հայաստանը» հայտնվել է իր իսկ ստեղծած ծուղակում, բայց ելք կա» գրառմամբ։ «Տեսա, որ կալուգացիները 2 օր է՝ ընկած բացատրում են իրենց ընտրողներին, թե ինչու են վերցնում մանդատները, արդարացումներ են բերում: Զգում եմ՝ իրենք չեն հասկանում, թե ինչու են իրենց ընտրողները նեղսրտած։ Սիրելի՛ կալուգացիներ, ձեր ընտրողները նեղսրտում են, որովհետև դուք տարել եք ապոկալիպտիկ քարոզարշավ, նախ ասել եք, որ դուք եք կրելու, հետո ասել եք՝ եթե Փաշինյանը հաղթի, 300 հազար ադրբեջանցի է գալու, Հայաստանը դառնալու է թուրք-ադրբեջանական վիլայեթ և, բնական է, որ ձեր ընտրողներն ասում են՝ հիմա ի՞նչ, թուրք-ադրբեջանական վիլայեթում դուք մնալու եք պատգամավոր դառնա՞ք։ Դուք ձեզ գցել եք ծուղակը։ Լուծումը որն է․ սուտ արդարացումներ մի բերեք, ասեք ճշմարտությունը, որ ՀՀ ժողովրդի մեծ մասը ՔՊ-ին տվել է իր քվեն և կառավարելու մանդատ, ձեզ տվել է մանդատ՝ լինել ընդդիմություն և դուք պատրաստվում եք գալ ԱԺ և բարձրաձայնել նրանց խնդիրները»։ Աղբյուրը` Ռուբեն Ռուբինյան |

«Ինչպիսի «ռսաստրուկ» ու «կրեմլի շպիոն է» մահանում Արմեն Գրիգորյանի մեջ»․ Ռուբեն Մխիթարյան
3921:18
«Կարծես վերադարձել են դինոզավրերի ժամանակաշրջան, անտրամաբանական բաներ են անում»․ Ոսկան Սարգսյան
8820:30
Արսեն Գևորգյանին կալանավորելու որոշում կայացրած դատավորն ինքնաբացարկ է հայտնել
9419:54
«Անկախության հռչակագիրը հանելով Սահմանադրությունից՝ սահուն վիլայեթացման ենք գնալու»․ Էդուարդ Շարմազանով (տեսանյութ)
6819:30
«Փորձել եմ համոզել, որ այս ճանապարհով չգնանք»․ Արմեն Գրիգորյան (տեսանյութ)
8819:06
Արամ Վարդևանյանն ընդունել է ՀՀ-ում Գերմանիայի դեսպանին
13619:00
