«Մանդատը տոմս է դեպի կալանավայր»․ Նարեկ Կարապետյան
![]() «Ուժեղ Հայաստան» դաշինքի անդամ Նարեկ Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել, որում անդրադառնալով դաշինքի՝ մանդատները վերցնելու հետ կապված քննադատություններին, մասնավորապես ասում է․ «Համացանցում տեսա մի կարծիք. մեր հայրենակիցներից մեկն ասում էր՝ ահա, մանդատի համար էր այս ամենը։ Սիրելի հայրենակիցներ, մանդատը մեզ ի՞նչ է տալիս, ինձ ի՞նչ է տալիս, իմ ընկերներին ի՞նչ է տալիս՝ բացի պայքարից, բացի պրոբլեմներից, բարդ, ամենաբարդ, ամենամեծ ճնշումով պրոբլեմներից։ Մարդիկ թողնում են իրենց գործը, գործարարությունը, բիզնեսը, շատ մարդիկ իրենց մասնագիտությունը։ Մեզ ասում են՝ վայելեք մանդատները։ Սիրելի հայրենակից, այդտեղ վայելելու բան չկա, դա ուղղակի տոմս է դեպի կալանավայր։ Բայց պրինցիպիալ մի հարց, վաղը Հայաստանի փողոցում հարյուրավոր մարդիկ են, ո՞վ է սեղմելու կնոպկեն, որ սա գնա, ո՞վ է այս մարդկանց ճամփելու, ո՞վ է Ազգային ժողովում սեղմելու կնոպկեն, ՔՊ-ն է գնալու սեղմի, որ գնա՞ն»։ Աղբյուրը` Նարեկ Կարապետյան |

«Ինչպիսի «ռսաստրուկ» ու «կրեմլի շպիոն է» մահանում Արմեն Գրիգորյանի մեջ»․ Ռուբեն Մխիթարյան
3921:18
«Կարծես վերադարձել են դինոզավրերի ժամանակաշրջան, անտրամաբանական բաներ են անում»․ Ոսկան Սարգսյան
8820:30
Արսեն Գևորգյանին կալանավորելու որոշում կայացրած դատավորն ինքնաբացարկ է հայտնել
9419:54
«Անկախության հռչակագիրը հանելով Սահմանադրությունից՝ սահուն վիլայեթացման ենք գնալու»․ Էդուարդ Շարմազանով (տեսանյութ)
6819:30
«Փորձել եմ համոզել, որ այս ճանապարհով չգնանք»․ Արմեն Գրիգորյան (տեսանյութ)
8819:06
Արամ Վարդևանյանն ընդունել է ՀՀ-ում Գերմանիայի դեսպանին
13619:00
