«Սահմանադրական դատարանը դրոշը տվեց ընդդիմության ձեռքը»․ Հակոբ Բադալյան
![]() Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի թելեգրամյան գրառումը․ «Կարդում եմ Սահմանադրական դատարանի որոշման վերաբերյալ գնահատականները՝ նկատելի «վախճանաբանական» կամ «հուսահատական» այսպես ասած «կարմիր թելով»: Ի՞նչ արեց ՍԴ-ն գործնականում, եթե շատ խորամուխ լինենք տեղի ունեցողի մեջ եւ փնտրենք «մետաֆիզիկան»: Սահմանադրական դատարանը դրոշը տվեց ընդդիմության ձեռքը, կամ՝ ամրագրեց ընդդիմության ձեռքին՝ գնացեք առաջ: Կառավարող ուժը ապալեգիտիմացված է մինչեւ «ուղն ու ծուծը», ավարտված է «հիբրիդային լեգիտիմության» հնգամյակը: Սահմանադրական դատարանն իր որոշումով ձեւակերպել է խնդիրը հենց «մետաֆիզիկական» հարթության վրա՝ ընդդիմության ուժերը պետք է ձեւավորեն նոր լեգիտիմ իշխանություն: Իսկ ինչպե՞ս է ձեւավորվում այդ իշխանությունը: Այդ իշխանությունը ձեւավորվում է նախ հանրային գիտակցության խորքում, հետո բարձրանում վեր, ամբողջանում, դառնում մտածողություն, արժեքներ, համակարգ, ու նոր՝ իշխանություն: Ո՛չ դասական, ո՛չ ստանդարտ իրավիճակներով երկրներում իշխանության չեն գալիս, իշխանություն չեն վերցնում, իշխանություն դառնում են: «Դարձեք իշխանություն»: Սա է, թերեւս, պետք կարդալ ՍԴ որոշման մեջ: Եվ ի դեպ, այս համատեքստում չգիտեմ պլանավորված, թե պարզապես, բայց խիստ հատկանշական է, որ այսօր իրենց քաղաքական ու գաղափարական հավատամքի մասին տեսանյութ էր տարածել Նարեկ Կարապետյանը՝ «Ուժեղ Հայաստանից»: Ըստ իս, շատ կարեւոր շեշտադրումով տեսանյութ, որի բովանդակության մասին կխոսեմ առանձին, գուցե վաղը կամ մյուս օրը: Միայն արձանագրեմ, որ հատկանշական զուգադիպությամբ է՝ այդ անդրադարձի ու ՍԴ որոշման «զուգահեռականությունը»: Վերջին հաշվով, նոր իշխանությունը պետք է սկսի հավատամքից եւ գաղափարականությունից: Ինչպես ասել եմ հունիսի 8-ի Օրվա թեմայի թողարկմանը՝ ամեն ինչ նոր է սկսվում, պարզապես պետք է դուրս գալ իրողությունների գնահատման հին ճախարակից»: Աղբյուրը` Հակոբ Բադալյան |

«Ինչպիսի «ռսաստրուկ» ու «կրեմլի շպիոն է» մահանում Արմեն Գրիգորյանի մեջ»․ Ռուբեն Մխիթարյան
3921:18
«Կարծես վերադարձել են դինոզավրերի ժամանակաշրջան, անտրամաբանական բաներ են անում»․ Ոսկան Սարգսյան
8820:30
Արսեն Գևորգյանին կալանավորելու որոշում կայացրած դատավորն ինքնաբացարկ է հայտնել
9419:54
«Անկախության հռչակագիրը հանելով Սահմանադրությունից՝ սահուն վիլայեթացման ենք գնալու»․ Էդուարդ Շարմազանով (տեսանյութ)
6819:30
«Փորձել եմ համոզել, որ այս ճանապարհով չգնանք»․ Արմեն Գրիգորյան (տեսանյութ)
8819:06
Արամ Վարդևանյանն ընդունել է ՀՀ-ում Գերմանիայի դեսպանին
13619:00
