«Աչք են փակում ավտորիտարիզմի վրա, միայն թե ՀՀ-ին ՌԴ-ի դեմ իրենց պայքարի մաս դարձնեն»․ Ոսկան Սարգսյան
![]() Լրագրող Ոսկան Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Առաջիկա 20-30 տարում Հայաստանը Եվրոմիության անդամ չի դառնալու, ԵՄ մուտքի վիզաների ազատականացում ՀՀ քաղաքացիների համար չի արվել, հայտնի չէ, թե երբ կարվի։ Նախկինի համեմատ Շենգեն վիզա ստանալն ավելի է բարդացել, միջնորդ կազմակերպությունները, վիզայի համար փաստաթղթեր սարքողները մեծ փողեր են աշխատում։ Հայաստանում ժողովրդավարություն չկա, կա մեկ անձի ավտորիտար ռեժիմ, այդ անձն է որոշում՝ ում կալանավորել, ում ինչքան դատապարտել։ Եվրոպական գործիչները աչք են փակում այդ ավտորիտարիզմի վրա, միայն թե Հայաստանին Ռուսաստանի դեմ իրենց պայքարի մաս դարձնեն։ Եվրոմիության տված 52 միլիոն եվրոն չնչին գումար է Ռուսաստանի կողմից Հայաստանից ներմուծվող գյումթերքների արգելքից կրած հսկայական վնասների համեմատ։ Նիկոլ Փաշինյանը մինչև հիմա իր աթոռը պահելու համար փոխլրացնող քաղաքականություն է վարել, նստել 2 աթոռի վրա, սակայն այդ աթոռներն այնքան են իրարից հեռացել, որ նա այլևս չի կարող 2-ին էլ նստել։ Ռուսաստանի նախագահ Պուտինն այս առթիվ ի՞նչ քայլեր է ձեռնարկելու։ Մոսկվան Նիկոլ Փաշինյանի արցունքներին չի հավատում»։ Աղբյուրը` Ոսկան Սարգսյան |

«Ինչպիսի «ռսաստրուկ» ու «կրեմլի շպիոն է» մահանում Արմեն Գրիգորյանի մեջ»․ Ռուբեն Մխիթարյան
3921:18
«Կարծես վերադարձել են դինոզավրերի ժամանակաշրջան, անտրամաբանական բաներ են անում»․ Ոսկան Սարգսյան
8820:30
Արսեն Գևորգյանին կալանավորելու որոշում կայացրած դատավորն ինքնաբացարկ է հայտնել
9419:54
«Անկախության հռչակագիրը հանելով Սահմանադրությունից՝ սահուն վիլայեթացման ենք գնալու»․ Էդուարդ Շարմազանով (տեսանյութ)
6819:30
«Փորձել եմ համոզել, որ այս ճանապարհով չգնանք»․ Արմեն Գրիգորյան (տեսանյութ)
8819:06
Արամ Վարդևանյանն ընդունել է ՀՀ-ում Գերմանիայի դեսպանին
13619:00
