«Երբ իշխանությունը կորցնում է իր հանրային լեգիտիմությունը, նրա մոտ առաջանում է վախ»․ Երվանդ Բոզոյան
![]() «Բոլորիս էլ սպասում ենք այս վիճակին, որովհետև ընդհանուր առմամբ երկիրն է այս վիճակի մեջ հայտնվել, սա մենակ անձի խնդիրը չէ»,- Քննչական բաժնից դուրս գալուց հետո լրագրողների հետ զրույցում ասաց քաղաքագետ, «Մայր Հայաստան»-ի վարչության անդամ Երվանդ Բոզոյանը՝ անդադառնալով իր բնակարանի խուզարկությանը և հարցաքաննությանը։ «Երբ իշխանությունը կորցնում է իր հանրային լեգիտիմությունը, նրա մոտ առաջանում է վախ՝ հանրության նկատմամբ, և այն չեզոքացնելու համար փորձում են վախի մթնոլորտ ստեղծել հանրության մեջ, որպեսզի հետ պահեն հետագա քաղաքական գործընթացներից։ Դա բնորոշ է բռնապետական բոլոր ռեժիմներին, երբ իրենք փորձում են կայանալ։ Այլ խնդիր է, որ մեր հասարակությունը պետք է գիտակցի, որ եթե սա չկանխվի, տխուր հետևանքներ կարող է ունենալ»,- շարունակեց քաղաքագետը։ Հիշեցնենք, որ այսօր առավոտյան խուզարկել էին նրա բնակարանը, առգրավել հեռախոսը։ Իսկ թե քրեական ինչ վարույթի շրջանակներում է հարցաքննվել, Երվանդ Բոզոյանը պատասխանեց․ «Ձեզ բոլորին հայտնի քրեական վարույթի»։ |

«Ինչպիսի «ռսաստրուկ» ու «կրեմլի շպիոն է» մահանում Արմեն Գրիգորյանի մեջ»․ Ռուբեն Մխիթարյան
3921:18
«Կարծես վերադարձել են դինոզավրերի ժամանակաշրջան, անտրամաբանական բաներ են անում»․ Ոսկան Սարգսյան
8820:30
Արսեն Գևորգյանին կալանավորելու որոշում կայացրած դատավորն ինքնաբացարկ է հայտնել
9419:54
«Անկախության հռչակագիրը հանելով Սահմանադրությունից՝ սահուն վիլայեթացման ենք գնալու»․ Էդուարդ Շարմազանով (տեսանյութ)
6819:30
«Փորձել եմ համոզել, որ այս ճանապարհով չգնանք»․ Արմեն Գրիգորյան (տեսանյութ)
8819:06
Արամ Վարդևանյանն ընդունել է ՀՀ-ում Գերմանիայի դեսպանին
13619:00
