Երևան`   +13 °C
Այսօր`   Շաբաթ, 14 նոյեմբերի, 2026 թ.

«Ընդդիմությունը ՍԴ գործընթացն անլրջացրեց»․ Անի Սամսոնյան

180
Ուրբաթ, 03 հուլիսի, 2026 թ., 10:54
«Ընդդիմությունը ՍԴ գործընթացն անլրջացրեց»․ Անի Սամսոնյան

ԼՀԿ նախկին անդամ Անի Սամսոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Սահմանադրական դատարանի առաջիկա որոշման վրա ավելի շատ ազդեց ընդդիմությունը, քան իշխանությունը: Մինչև ՍԴ դիմելը՝ ընդդիմությունը սկսեց արդարացնել մանդատներ վերցնելու իրենց ցանկությունը և ՍԴ գործընթացն անլրջացրեց:
Հիմա Փաշինյանը այլևս անհանգստանալու կարիք չունի, որ նոր ընտրություն, երկրորդ փուլ կամ վերաքվեարկություն ուզի ՍԴ-ից, որովհետև ընդդիմությունը վերցնելու է մանդատները՝ լեգիտիմացնելով նրա իշխանությունը, իսկ ժողովրդավար Եվրոպան նրան շնորհավորել է՝ չնկատելով, որ կոպտորեն կեղծվեցին ընտրության արդյունքները՝ ընդդիմադիր խորհրդարանական ուժին դուրս թողնելով ԱԺ-ից:
Գոնե այդ մանդատները վերադարձնեն...»։

Աղբյուրը`   Անի Սամսոնյան