«Դուք շուտով կստանաք լրացուցիչ 18 մլն եվրո՝ օգնելու բազմազանեցնել ձեր առևտուրը». Ուրսուլա ֆոն դեր Լայեն
![]() ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ համատեղ ասուլիսի ժամանակ Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը հայտարարել է Հայաստանին տրամադրվող ֆինանսական և տնտեսական աջակցության մասին։ «Ես հայտարարեցի նոր՝ 200 միլիոն եվրոյի «Գլոբալ դարպասներ» փաթեթի մասին՝ փոխկապակցվածության միջոցով խաղաղություն հաստատելուն նվիրված։ Մեր ֆինանսական գործընկերների հետ մենք պատրաստ ենք զորագրել ընդհուպ մինչև 2 միլիարդ եվրո՝ ռազմավարական տրանսպորտային, էներգետիկ կապուղիների և թվանշային պրոյեկտների համար ամբողջ Հարավային Կովկասում։ Հայաստանում դա կարող է սատարել ընթացքում գտնվող նախապատրաստվող ծրագրերին՝ ներառյալ սատարել սահմանային անցակետերի և ճանապարհային ենթակառուցվածքների զարգացմանը։ Մենք կառուցում ենք իրական ֆիզիկական ենթակառուցվածք՝ խաղաղությանը նպաստող։ Ես հայտարարեցի նաև 20 միլիոն եվրոյի՝ խաղաղությանն ուղղված ծրագրի մասին, որը նպատակ ունի օգնել այն համայնքներին, որոնք սահմանամերձ են։ Մենք ուզում ենք սատարել այնտեղի տեղական տնտեսությանը, փոքր և միկրոձեռնարկություններին, ներդնել ջրային ռեսուրսների կառավարման նոր տեխնիկաներ։ Մենք ուզում ենք բարելավել կյանքը սահմանամերձ համայնքներում և նաև նոր հնարավորություններ ստեղծել համայնքների միջև երկխոսություն սահմանելու համար»,- ասել է նա։ |

«Ինչպիսի «ռսաստրուկ» ու «կրեմլի շպիոն է» մահանում Արմեն Գրիգորյանի մեջ»․ Ռուբեն Մխիթարյան
3921:18
«Կարծես վերադարձել են դինոզավրերի ժամանակաշրջան, անտրամաբանական բաներ են անում»․ Ոսկան Սարգսյան
8820:30
Արսեն Գևորգյանին կալանավորելու որոշում կայացրած դատավորն ինքնաբացարկ է հայտնել
9419:54
«Անկախության հռչակագիրը հանելով Սահմանադրությունից՝ սահուն վիլայեթացման ենք գնալու»․ Էդուարդ Շարմազանով (տեսանյութ)
6819:30
«Փորձել եմ համոզել, որ այս ճանապարհով չգնանք»․ Արմեն Գրիգորյան (տեսանյութ)
8819:06
Արամ Վարդևանյանն ընդունել է ՀՀ-ում Գերմանիայի դեսպանին
13619:00
