Երևան`   +31 °C
Այսօր`   Հինգշաբթի, 02 հուլիսի, 2026 թ.

«Փաշինյանի կառավարության տարիներին Երևանը զրկվեց նաև շուրջօրյա ջրի մատակարարումից»․ Նարինե Կիրակոսյան

60
Այսօր, 17:24
«Փաշինյանի կառավարության տարիներին Երևանը զրկվեց նաև շուրջօրյա ջրի մատակարարումից»․ Նարինե Կիրակոսյան

Լրագրող Նարինե Կիրակոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Նիկոլ Փաշինյանի կառավարության տարիներին Երևանը զրկվեց նաև շուրջօրյա ջրի մատակարարումից։
2020 թվականին, երբ Արցախում «թեժ մարտեր էին», իսկ իրականում պարզվեց հրահրված պատերազմում դիտավորյալ մեր ոսկե գենետիկ ֆոնդն էին մատաղ անում, որ «ընդմիշտ» փակեն «Ղարաբաղի հարցը», Երևանը ակտիվ կառուցապատվում էր։
Ու հիմա, այսինքն պատերազմից 5 տարի անց, Երևանում այնքան նորակառույց կա, որ ջուրը չի հերիքում և շուրջորյա մատակարարում չեն կարողանում ապահովել։
Օրինակ՝ իմ հարազատ Դավթաշենում, որտեղ սառնորակ Ապարանի ջուրն էր տան ծորակից գալիս, արդեն 3 տարուց ավել է գիշերները ջուր չկա։ Փոխվել է նաև ջրի որակը; Ֆրանսիական «Վեոլիա» ընկերությունը, որ կառավարում է ՀՀ-ի ջրամատակարարման ոլորտի գերակշռող մասը, պատճառաբանելով օբյեկտիվ խնդիրները, բացատրել էր, թե արտեզիան ջուր են խառնում լեռնային աղբյուրներից սնվող ջրավազանները։ Արդյունքում, հատկապես ամռանը գիշերը ջուր չունենալը, մեղմ ասած, շատ անհարմար է դարձել բնականոն ապրելու համար։ Զուգարան ջուր դույլով ենք լցնում, իսկ լոգանքը, մեկ-մեկ աշխատանքի գնալուց առաջ չենք էլ հասցնում ընդունել, կամ «կռուշկով» ու սառը ջրով ենք ցայվում։
Նորից շեշտում եմ, որ այս գրաֆիկով ջրամատակարարմանն անցնելը, Ֆրանսիական «Վեոլիա» ընկերությունը պատճառաբանում էր, ի թիվս մի շարք խնդիրների, նաև ջրային ռեսուրսները 24% կրճատվելով։ Հետն էլ, գերկառուցապատումը ստեղծել է էլ ավելի մեծ խնդիրներ ջրամատակարարման համակարգի համար։
Չնայած, այս տարի բացառիկ տարի է եղել տեղումների մասով և բոլոր ջրամբարները գերլցված են։ Ուրեմն ջրային ռեսուրսների կառավարման գերատեսչության անգործության պատճառով է, որ ջրամատակարարման հարցը չի լուծվում, ո՛չ խմելու ջրի, ո՛չ էլ ոռոգման մասնաբաժնով։ Ջրային կոմիտեյի նախագահ Արամազդ Ղալամքարյանի խոստումն եմ հիշում, որ իր «Ֆեյսբուք»-ում գրել էր․ «Ի գործ»։ Բնությունը չլիներ, ջրամբարների լցվելն էլ կասեիք, ձեր աշախատանքի շնորհիվ է։ Բայց չեք աշխատում, Արամա՛զդ։ Կապսի ջրամբարի կառուցման սառեցումն ու դրա հետ կապված փողերի մսխումը՝ վկա։ Մնացած բաների մասին չեմ նշում, որ երկար տեքստ չլինի։ Մեկ է՝ գրենք, չգրենք, դուք՝ ձեր ստերով։
Ուստի, հարց «Վեոլիա»-ին․ այս ամենը չէի՞ք կարող քննարկել Երևանի քաղաքապետի, Հայաստանի Կառավարության հետ, ու նրանց բացատրել, որ նոր բաժանորդների միացնելը կնշանակի հին շենք-շինություններում ջրի սղություն։ Ենթադրում եմ, որ ասելու եք, թե դա ձեր գործառույթը չէ, իսկ Կառավարությունը մի շարք պարտադրանքներ է կապել ձեր վզին։ Մի խոսքով՝ գիտենք նաև, որ Հայաստանի իշխանությունները ամեն բանում քիթները խոթում են, բայց ոչ թե լավ աշխատելու պարտադրելով, այլ, հակառակը, որ վատ աշխատեք ու միայն իրենց հրահանգներին ենթարկվեք, թե չէ բիզնեսը ձեռքներիցդ կառնեն, ինչպես որ արել են շատերի հետ։
Սա հռետորական հարց էր․ մտքերի ու հոգու ճիչ, որ էլի ու էլի պատասխանի չի սպասում։
Այնուամենայնիվ, լա՛վ, մեկը կա՞, որ Երևանում անթիվ ու անհամար շենքերի կառուցելը կանգնեցնի։ Չեմ ասում կառավարի, կամ կանոնակարգի, քանի որ «մարդամեկը», որ ՀՀ-ի վարչապետ է սոսնձվել ազգի գլխին և միանձնյա է կառավարում, «սմս» ներով սրան նրան որևիցե բան հրահանգում, գործից հանում, կզցնում, սպառնում, կամ պարգևավճար ու աշխատավարձ է բարձրացնում իրեն ենթարկվողներին, զբաղված է քաղաքական հետապնդումներով ու թշնամի Թուրքիային ու Ադրբեջանին սիրաշահելով։
Այ սա, իսկապես էմոցիոնալ պոռթկում չէ, այլ ապրելու համար պայքարի մարդկային բնազդ։ Ջուրը գրաֆիկով սարքել եք, նոր ատոմակայան չեք սարքում, սահմանները հայ ազգին բնաջնջող թուրքերի համար բացում եք, որովհետև կոնկրետ նպատակ ունեք․․․»։