«Հսկայական աշխատավարձեր ստացող ՍԴ-ից արդա՞ր որոշում եք սպասում»․ Ոսկան Սարգսյան
225
Չորեքշաբթի, 01 հուլիսի, 2026 թ., 16:54
![]() Լրագրող Ոսկան Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Հայաստանում քաղաքական կոռուպցիան օրինականացված է։ Ոչ արդյունավետ աշխատող, իրենց կառավարած ոլորտներում ձախողված պետական պաշտոնյաները շուրջ 15 միլիարդ դոլար պետական պարտք ունեցող ՀՀ պետական բյուջեից (իրենց մեծ ռոճիկներից զատ) միլիոնավոր դրամների պարգևավաճարներ են ստանում, որպեսզի հլու ծառայեն Նիկոլ Փաշինյանին։ Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանի առաջարկով ԱԺ-ն, կամ ավելի ճիշտ՝ ԱԺ-ում իշխող ՔՊ-ն որոշել է ավելացնել սահմանադրական դատարանի նախագահի, փոխնախագահի, անդամների առանց այն էլ բարձր աշխատավարձերը։ Հսկայական աշխատավարձեր ստացող սահմանադրական դատարանից ԱԺ խայտառակ ընտրությունների արդյունքներն անվավեր համարել-չհամարելու վերաբերյալ արդա՞ր որոշում եք սպասում»։ Աղբյուրը` Ոսկան Սարգսյան |

«Ինչպիսի «ռսաստրուկ» ու «կրեմլի շպիոն է» մահանում Արմեն Գրիգորյանի մեջ»․ Ռուբեն Մխիթարյան
3921:18
«Կարծես վերադարձել են դինոզավրերի ժամանակաշրջան, անտրամաբանական բաներ են անում»․ Ոսկան Սարգսյան
8820:30
Արսեն Գևորգյանին կալանավորելու որոշում կայացրած դատավորն ինքնաբացարկ է հայտնել
9419:54
«Անկախության հռչակագիրը հանելով Սահմանադրությունից՝ սահուն վիլայեթացման ենք գնալու»․ Էդուարդ Շարմազանով (տեսանյութ)
6819:30
«Փորձել եմ համոզել, որ այս ճանապարհով չգնանք»․ Արմեն Գրիգորյան (տեսանյութ)
8819:06
Արամ Վարդևանյանն ընդունել է ՀՀ-ում Գերմանիայի դեսպանին
13619:00
