«Հայաստանի և Ադրբեջանի միջև անհայտ կորած անձանց տվյալների բազա կստեղծվի»․ Քեթրին Բոմբերգեր
![]() Հայաստանի և Ադրբեջանի միջև անհայտ կորած անձանց տվյալների բազա կստեղծվի։ Բազայի միջոցով երկու երկրները կփոխանակվեն անհայտ կորած անձանց վերաբերյալ տեղեկություններով․ քաղաքացիները կկարողանան անանուն կերպով տվյալներ տրամադրել։ Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ այս մասին հայտնել է Անհայտ կորածների հարցերով միջազգային հանձնաժողովի (ICMP) գլխավոր տնօրեն Քեթրին Բոմբերգերը։ Նրա խոսքով՝ տվյալների բազան հիմնված կլինի համագործակցության այն մոդելի վրա, որը կիրառվել է նախկին Հարավսլավիայում։ «Այսօր այդ տարածաշրջանի կառավարությունները, չնայած հակամարտության ավարտից անցել է երկար ժամանակ, ստեղծել են անհայտ կորած անձանց հարցերով համատեղ աշխատանքային խումբ։ Նրանք ձևավորել են տվյալների միասնական բազա, որն ընդգրկում է մինչ օրս չփակված գործեր, և այդ բազայի միջոցով փոխանակվում են տեղեկություններով։ Մենք հույս ունենք, որ այս տվյալների բազայի միջոցով նույնպես հնարավոր կլինի հասնել նման արդյունքի»,- նշել է նա։ |

«Ինչպիսի «ռսաստրուկ» ու «կրեմլի շպիոն է» մահանում Արմեն Գրիգորյանի մեջ»․ Ռուբեն Մխիթարյան
3921:18
«Կարծես վերադարձել են դինոզավրերի ժամանակաշրջան, անտրամաբանական բաներ են անում»․ Ոսկան Սարգսյան
8820:30
Արսեն Գևորգյանին կալանավորելու որոշում կայացրած դատավորն ինքնաբացարկ է հայտնել
9419:54
«Անկախության հռչակագիրը հանելով Սահմանադրությունից՝ սահուն վիլայեթացման ենք գնալու»․ Էդուարդ Շարմազանով (տեսանյութ)
6819:30
«Փորձել եմ համոզել, որ այս ճանապարհով չգնանք»․ Արմեն Գրիգորյան (տեսանյութ)
8819:06
Արամ Վարդևանյանն ընդունել է ՀՀ-ում Գերմանիայի դեսպանին
13619:00
