Ռուսական բանակն ավիառումբ է նետել Խարկովի վրա
993
Երկուշաբթի, 29 հունիսի, 2026 թ., 19:56
![]() Ռուսական բանակը ուղղորդվող ավիառումբերով հարվածել է Խարկովի Խոլոդնոհիրսկի շրջանին, հայտնում են տեղական իշխանությունները։ Հարվածի հետևանքով զոհվել է 23-ամյա կին, հայտնել է Խարկովի քաղաքապետ Իգոր Տերեխովը։ «Վնասվել են նաև տրամվայ և էլեկտրացանց, ավելի քան 15 մեքենա, առևտրային շենքը և պայթյունի վայրի մոտ գտնվող տները», - հավելել է Տերեխովը։ Պետական արտակարգ իրավիճակների ծառայության տվյալներով՝ այս պահին հայտնի է 12 վիրավորի մասին։ Դեպքի վայրում աշխատում են փրկարարներ, Ազգային ոստիկանության աշխատակիցներ, բժիշկներ, կամավորներ և կոմունալ ծառայությունների աշխատակիցներ։ |

Ողբերգական ավտովթարի հետևանքով մահացել է նաև երեխաներից մեկը
14519:26
Ողբերգական ավտովթար՝ Երևանում. կա 1 զոհ
15816:18
Կրակոցներ՝ Երևանում. վիրավորվել է Կիոկուշին կարատեի ֆեդերացիայի նախագահի 22-ամյա տղան
14512:24
«Մոր քառասունքից էին վերադառնում». երեկ վթարից մահացած ամուսինները Եղվարդից էին
18112:06
Բելգորոդում ԱԹՍ-ի հարձակման հետևանքով 1 մարդ զոհվել է, 14-ը՝ վիրավորվել
22210:20
Ավտովթար՝ Արագածոտնի մարզում․ կա 2 զոհ, 5 վիրավորներից 4-ը երեխաներ են
255Երեկ, 21:06
