«Եթե 3 ընտրատեղամասերում ընտրություններն անվավեր ճանաչելը մարսեն, վատ նախադեպ է լինելու»․ Իվետա Տոնոյան
![]() «Հունիսի 7-ին տեղի ունեցած բոլոր թվաբանական մանիպուլյացիաներին, Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից իրականացված աճպարարություններին ականատես եղավ նաև քաղաքակիրթ աշխարհը։ Ես՝ որպես ՀՀ քաղաքացի, ցավ եմ ապրում, երբ տարբեր միջազգային կառույցներից ու արտերկրի ներկայացուցչություններից եմ լսում գնահատականներ՝ ՀՀ-ում ոչ ժողովրդավարական և ոչ լեգիտիմ ընտրությունների հետ կապված»,- այս մասին ՍԴ-ի դիմաց ընդդիմադիր քաղաքական ուժերի կազմակերպած բողոքի ակցիայի ժամանակ լրագրողների հետ զրույցում նշեց ԲՀԿ խոսնակ Իվետա Տոնոյանը։ «Այդ երեք ընտրատեղամասերում ընտրություններն անվավեր ճանաչելու գործընթացը բազմաթիվ հակաօրինական ու հակասահմանադրական դրսևորումներ ունի։ Եթե այդ մասով Սահմանադրական դատարանը դրական որոշում չկայացնի, ապա որևէ դեպքում իշխանությունը կաշկանդված չի լինելու, օրինակ, հաջորդ արտահերթ կամ հերթական խորհրդարանական ընտրությունների ժամանակ նույն սկզբունքով 50 ընտրատեղամասի ընտրություններ անվավեր ճանաչելու հարցում։ Այն տեղամասերի արդյունքները, որոնք իրենց չեն գոհացնի և որոնք կրկին կունենան էական ազդեցություն ընտրությունների ելքի վրա, կրկին կարող են անվավեր ճանաչվել։ Եթե իրենք այս գործընթացը մարսեն, ապա կարծում եմ, որ սա շատ վատ նախադեպ է լինելու հաջորդող բոլոր ընտրությունների համար»,- ընդգծեց Տոնոյանը։ |

«Ինչպիսի «ռսաստրուկ» ու «կրեմլի շպիոն է» մահանում Արմեն Գրիգորյանի մեջ»․ Ռուբեն Մխիթարյան
3921:18
«Կարծես վերադարձել են դինոզավրերի ժամանակաշրջան, անտրամաբանական բաներ են անում»․ Ոսկան Սարգսյան
8820:30
Արսեն Գևորգյանին կալանավորելու որոշում կայացրած դատավորն ինքնաբացարկ է հայտնել
9419:54
«Անկախության հռչակագիրը հանելով Սահմանադրությունից՝ սահուն վիլայեթացման ենք գնալու»․ Էդուարդ Շարմազանով (տեսանյութ)
6819:30
«Փորձել եմ համոզել, որ այս ճանապարհով չգնանք»․ Արմեն Գրիգորյան (տեսանյութ)
8819:06
Արամ Վարդևանյանն ընդունել է ՀՀ-ում Գերմանիայի դեսպանին
13619:00
