«Դատաքննություն է մեկնարկում, իսկ ՔՊ-ն ԱԺ կազմավորման շուրջ որոշումներ է կայացնում»․ Արամ Վարդևանյան
![]() «Այսօր մեկնարկում ենք դատաքննությունը, որի շրջանակներում կարծես 7 ուժերն էլ ներկայացրել են ընտրության արդյունքների վերաբերյալ հստակ դիրքորոշում․ որ անվավեր ճանաչվեն դրանք, որ ԿԸՀ որոշումն անվավեր ճանաչվի։ Բայց այնպես է ստացվել, որ սույն գործով 3-րդ անձ ներգրավված քաղաքական ուժն արդեն իսկ իբրև 9-րդ գումարման ԱԺ կազմավորման շուրջ որոշումներ է կայացնում»,- ՍԴ նիստի ժամանակ ասաց «Ուժեղ Հայաստան»-ի ներկայացուցիչ Արամ Վարդևանյանը։ «Դա նույնն է, որ մենք ներկայացրած լինելով դիմում ՍԴ, չսպասելով ՍԴ որոշմանը, օրինակ՝ խոսեինք, որ 2-րդ փուլն արդեն այս օրերին լինելու է։ Ստացվում է, իրենց կանխավարկածն այն է, որ ՍԴ-ն մերժելու վերաբերյալ որոշում կայացնի, մենք էլ այն կանխավարկածով առաջնորդվենք, որ բավարարելու որոշում է կայացնելու և սկսենք այդ դիրքերից ներկայացնել իրավիճակը։ Դա առնվազն Բարձր դատարանի նկատմամբ հարգալից չի լինի»,- շարունակեց Վարդևանյանը։ |

«Էդ խեղճն ի՞նչ անի, ինչ ասել են՝ անում է»․ Արման Աբովյան (տեսանյութ)
1911:24
«Սա նույնն է, որ վարկային քաղաքականության հարցով զբաղվեր ԿԳՄՍՆ-ն»․ Աղասի Ենոքյան
5610:48
Ո՞վ է Միխայիլ Դրապատին՝ Ուկրաինայի ԶՈՒ նոր գլխավոր հրամանատարը
8610:41
«Իշխանությունը գունազարդ հաղորդագրությամբ հերթական փուչիկն է փչել»․ Տիգրան Աբրահամյան
8710:12
Գագիկ Ծառուկյանի հարցաքննությունը շարունակվում է (տեսանյութ)
7210:00
Իրանը սպառնացել է ԱՄՆ-ին
12509:48
