«Թեկնածուներից ով էլ լիներ ընտրվողը, կատարելու էր Փաշինյանի քաղաքական կամքը». Հակոբ Բադալյան
![]() Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի գրառումը. «Հաղորդվում է, որ ՔՊ վարչությունը ԱԺ նախագահի թեկնածու է ընտրել Ռուբեն Ռուբինյանին, որը իր պաշտոնավարման ժամկետն ավարտող ԱԺ փոխնախագահ էր: Ընդ որում, թեկնածուներ եղել են ներկայիս նախագահ Ալեն Սիմոնյանը, նաև ֆրակցիայի ներկայիս ղեկավար Հայկ Կոնջորյանը: Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ եղել է փակ գաղտնի քվեարկություն: Ֆորմալ իմաստով՝ գուցե: Սակայն իհարկե «պատմությունը կլռի», թե ինչ ներքին աշխատանք է եղել մինչև այդ փակ գաղտնի քվեարկությունը, Նիկոլ Փաշինյանի ինչպիսի տրամադրություններ են փոխանցվել ընտրողներին՝ վարչության անդամներին: Համենայն դեպս, ընտրվել է մարդ, որն այդ եռյակից թերևս ամենից վստահելին է Նիկոլ Փաշինյանի համար: Իսկ ընդհանուր առմամբ, ներիշխանական հարաբերությունների դաշտից դուրս, սկզբունքորեն իհարկե որևէ նշանակություն չունի, թե ով է ընտրվելու ԱԺ նախագահ: Որովհետև, երեք թեկնածուներից ով էլ լիներ ընտրվողը, միևնույն է, նա կատարելու էր Նիկոլ Փաշինյանի քաղաքական կամքը: Մնացյալը, կլիներ արդեն անձնական տիրույթում՝ մեկին շատ կհամակրեին կամ հակակրեին, մյուսին՝ քիչ: Հայաստանում չկա խորհրդարանի մեծամասնություն, կան Նիկոլ Փաշինյանի կուսակցական ենթականեր»: Աղբյուրը` Հակոբ Բադալյան |

«Ինչպիսի «ռսաստրուկ» ու «կրեմլի շպիոն է» մահանում Արմեն Գրիգորյանի մեջ»․ Ռուբեն Մխիթարյան
3921:18
«Կարծես վերադարձել են դինոզավրերի ժամանակաշրջան, անտրամաբանական բաներ են անում»․ Ոսկան Սարգսյան
8820:30
Արսեն Գևորգյանին կալանավորելու որոշում կայացրած դատավորն ինքնաբացարկ է հայտնել
9419:54
«Անկախության հռչակագիրը հանելով Սահմանադրությունից՝ սահուն վիլայեթացման ենք գնալու»․ Էդուարդ Շարմազանով (տեսանյութ)
6819:30
«Փորձել եմ համոզել, որ այս ճանապարհով չգնանք»․ Արմեն Գրիգորյան (տեսանյութ)
8819:06
Արամ Վարդևանյանն ընդունել է ՀՀ-ում Գերմանիայի դեսպանին
13619:00
