«Ռիլզոմանիան չի նահանջում անգամ ողբերգական դեպքերում» Հակոբ Բադալյան
![]() Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ապշելու է: Ես «Ֆեյսբուք»-ում ներկայացրել էի, թե ինչպես է Լոռու մարզպետը այցելում խեղդված երկու քույրերի որոնողական աշխատանքների վայր՝ միկրոֆոնը շապկին փակցրած, որ սոցցանցային տեսանյութ անի համապատասխան ձայնով: Ռիլզոմանիան փաստորեն չի նահանջում անգամ ողբերգական դեպքերում: Հիմա էլ, ներքին գործերի նախարարությունը սոցցանցում տեղեկություններ ու լուսանկարներ է հրապարակում, թե ինչպես է նախարարը պարգեւատրում խեղդված երեխաների որոնողական աշխատանքին մասնակցած փրկարարներին: Ընդ որում, լուսանկարներում այնպիսի հանդիսավորություն է, կարծես խոսքը ուրախ առիթի մասին է: Այն դեպքում, երբ ողբերգությունն է առիթը: Ծանր աշխատանք կատարող մեր փրկարարները իհարկե պետք է խրախուսվեն, պետք է լինեն ուշադրության կենտրոնում, բայց, երբ ողբերգությունն է առիթը՝ այդ ամենը պետք է անել չափազանց զուսպ եւ զգույշ անտուրաժով, որ ոչ մի կերպ չնկատվի դրա գերատեսչական PR էլեմենտը: Իսկ այստեղ դա ակնառու է: Ընդ որում, խոսքը բոլորովին այդ տղաների PR-ի մասին չէ բնականաբար, այլ նրանց վերադասների՝ իբրեւ խրախուսում են, գնահատում են ծանր աշխատանքը, եւ այլն: Իրականում, տեսնում են դեպքի հանրային հնչեղությունը եւ ըստ այդմ՝ գործում քարոզչական հնարամտությամբ: Իսկ դա վանող է, մեղմ ասած, շատ մեղմ ասած»: Աղբյուրը` Հակոբ Բադալյան |

«Ինչպիսի «ռսաստրուկ» ու «կրեմլի շպիոն է» մահանում Արմեն Գրիգորյանի մեջ»․ Ռուբեն Մխիթարյան
3921:18
«Կարծես վերադարձել են դինոզավրերի ժամանակաշրջան, անտրամաբանական բաներ են անում»․ Ոսկան Սարգսյան
8820:30
Արսեն Գևորգյանին կալանավորելու որոշում կայացրած դատավորն ինքնաբացարկ է հայտնել
9419:54
«Անկախության հռչակագիրը հանելով Սահմանադրությունից՝ սահուն վիլայեթացման ենք գնալու»․ Էդուարդ Շարմազանով (տեսանյութ)
6819:30
«Փորձել եմ համոզել, որ այս ճանապարհով չգնանք»․ Արմեն Գրիգորյան (տեսանյութ)
8819:06
Արամ Վարդևանյանն ընդունել է ՀՀ-ում Գերմանիայի դեսպանին
13619:00
