«Չկա իմ ու քո քաղբանտարկյալ, բոլորը ՀՀ-ում հաստատված կոնցլագերյան համակարգի քաղբանտարկյալներն են»․ Դերենիկ Մալխասյան
![]() «Անդրանիկ Թևանյանը քաղբանտարկյալ է և ենթարկվում է քաղաքական հետապնդման ու բռնաճնշումների։ Միայն ՔՊ-ական փոքրիկ խմբակն է փորձում իմիտացիա ստեղծել, որ այդ գործի հիմքերում ինչ որ բան կա, որով կարելի է մեղադրել նրան»,- ՄԻՊ գրասենյակի դիմաց կազմակերպած ակցիայի ժամանակ ասաց «Մայր Հայաստան» կուսակցության անդամ Դերենիկ Մալխասյանը։ «Խախտելով անմեղության կանխավարկածը, արհամարելով Սահմանադրությունը, օրենքներն ու մարդու իրավունքների հիմնարար սկզբունքները՝ իրենց քարոզչամեքենաներով արատավորում, պախարակում են Թևանյանին։ Իրենք իրենց դրել են դատարանի տեղ և մարդուն արդեն հանցագործ են հռչակում։ Այս ամենը պետք է օր առաջ կանգնեցվի, այս ուղտը չոքելու է բոլորի դուռը, հասկացեք, չկա իմ, քո, սրա, նրա քաղբանտարկյալ, բոլորը ՀՀ-ում հաստատված կոնցլագերյան համակարգի քաղբանտարկյալներն են, այդ մարդիկ հանիրավի հետապնդվում են»,- նշեց Մալխասյանը։ |

«Ինչպիսի «ռսաստրուկ» ու «կրեմլի շպիոն է» մահանում Արմեն Գրիգորյանի մեջ»․ Ռուբեն Մխիթարյան
3921:18
«Կարծես վերադարձել են դինոզավրերի ժամանակաշրջան, անտրամաբանական բաներ են անում»․ Ոսկան Սարգսյան
8820:30
Արսեն Գևորգյանին կալանավորելու որոշում կայացրած դատավորն ինքնաբացարկ է հայտնել
9419:54
«Անկախության հռչակագիրը հանելով Սահմանադրությունից՝ սահուն վիլայեթացման ենք գնալու»․ Էդուարդ Շարմազանով (տեսանյութ)
6819:30
«Փորձել եմ համոզել, որ այս ճանապարհով չգնանք»․ Արմեն Գրիգորյան (տեսանյութ)
8819:06
Արամ Վարդևանյանն ընդունել է ՀՀ-ում Գերմանիայի դեսպանին
13619:00
