«Տրամաբանությունը ո՞րն է դիմել մի մարմնի, որից սպասելիքներ չունեք»․ հարց՝ Արամ Վարդևանյանին
![]() «Տրամաբանությունը ո՞րն է դիմել մի մարմնի, որից սպասելիքներ չունեք, արդյոք սա ա՞յն չէ, որ ընդդիմությունը փորձ է անում ժամանակ շահի, որպեսզի, օրինակ, փողոցային պայքար չսկսվի»,- ասուլիսի ժամանակ լրագրողը դիմեց փաստաբան, «Ուժեղ Հայաստան»-ի անդամ Արամ Վարդևանյանին։ «Իրավական գործիքակազմի հետ կապված դրա չիրացումը լրիվ այլ մեկնաբանման հնարավորություն է թույլ տալիս կատարելու։ Մենք նաև պրակտիկայում տեսել ենք, թե ինչպես է ՍԴ չդիմելը մեկնաբանվում լրիվ այլ տիրույթում, դա կլինի ՀՀ-ում, թե, հատկապես, միջազգային ատյաններում»,- ի պատասխան ասաց Վարդևանյանը և շարունակեց․ «ՍԴ կազմի հետ կապված խնդիրները հանրային և միջազգային բնույթի բացահայտված տվյալներ են, բայց դա արդյո՞ք բավարար է, որ ՍԴ-ում չվիճարկվեն ընտրության արդյունքները՝ ես այդպես չեմ կարծում։ Արդյո՞ք սա ենթադրում է որևէ գործողություններից խուսափել՝ բնավ ոչ, այդյո՞ք ՍԴ դիմելն է ինքնին պրոտեստի արտահայտում՝ ոչ, բայց դա անհրաժեշտ պայմա՞ն է՝ կարծում եմ՝ այո»։ |

«Ինչպիսի «ռսաստրուկ» ու «կրեմլի շպիոն է» մահանում Արմեն Գրիգորյանի մեջ»․ Ռուբեն Մխիթարյան
3921:18
«Կարծես վերադարձել են դինոզավրերի ժամանակաշրջան, անտրամաբանական բաներ են անում»․ Ոսկան Սարգսյան
8820:30
Արսեն Գևորգյանին կալանավորելու որոշում կայացրած դատավորն ինքնաբացարկ է հայտնել
9419:54
«Անկախության հռչակագիրը հանելով Սահմանադրությունից՝ սահուն վիլայեթացման ենք գնալու»․ Էդուարդ Շարմազանով (տեսանյութ)
6819:30
«Փորձել եմ համոզել, որ այս ճանապարհով չգնանք»․ Արմեն Գրիգորյան (տեսանյութ)
8819:06
Արամ Վարդևանյանն ընդունել է ՀՀ-ում Գերմանիայի դեսպանին
13619:00
