«Ինտենսիվ այգեգործության զարգացման ծրագրի շահառուներին մայր գումարի մարման արտոնյալ ժամկետ կտրամադրվի»․ Գևորգ Պապոյան
![]() Առաջարկվում է, որ ինտենսիվ այգեգործության զարգացման պետական աջակցության ծրագրի շրջանակում նախարարության կողմից սահմանված կարգով մինչև 2026 թվականն իրականացված մոնիտորինգի արդյունքների հիման վրա այգեհիմնում իրականացրած այն շահառուները, որոնց վարկի մայր գումարի արտոնյալ ժամկետը արդեն իսկ լրացել է կամ կլրանա մինչև 2027 թվականի հուլիսի 31-ը, ֆինանսական կառույցի կողմից վարկի մարման ժամկետը կերկարաձգվի 1 տարով և կտրամադրվի 1 տարի ժամկետով վարկի մայր գումարի լրացուցիչ արտոնյալ ժամկետ»,- կառավարության նիստում ներկայացնելով նախագիծը՝ նշեց Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։ Նան նաև հավելեց, որ նշված արտոնությունից օգտվելու նպատակով շահառուն պետք է համապատասխան փաստաթղթերով դիմումը ներկայացնի մինչև 2026 թվականի սեպտեմբերի 1-ը: Վարչապետ Նիկոլ Փաշինյանն արձագանքեց՝ ստացվում է․ «Ինտենսիվ այգիների սեփականատերերը, որոնք վարկ ունեն, և որոնց վարկի արտոնյալ ժամկետը սպառվել է, ստանում են լրացուցիչ արտոնյալ ժամկետ»: |

«Ինչպիսի «ռսաստրուկ» ու «կրեմլի շպիոն է» մահանում Արմեն Գրիգորյանի մեջ»․ Ռուբեն Մխիթարյան
3921:18
«Կարծես վերադարձել են դինոզավրերի ժամանակաշրջան, անտրամաբանական բաներ են անում»․ Ոսկան Սարգսյան
8820:30
Արսեն Գևորգյանին կալանավորելու որոշում կայացրած դատավորն ինքնաբացարկ է հայտնել
9419:54
«Անկախության հռչակագիրը հանելով Սահմանադրությունից՝ սահուն վիլայեթացման ենք գնալու»․ Էդուարդ Շարմազանով (տեսանյութ)
6819:30
«Փորձել եմ համոզել, որ այս ճանապարհով չգնանք»․ Արմեն Գրիգորյան (տեսանյութ)
8819:06
Արամ Վարդևանյանն ընդունել է ՀՀ-ում Գերմանիայի դեսպանին
13619:00
