Կաթողիկոսին սպանելու կոչ հնչեցնելուց 6 ամիս անց մեղադրյալ չկա․ «Հրապարակ»
![]() «Հրապարակ» թերթը գրում է. «2025թ. դեկտեմբերի 28-ին՝ տարեվերջյան պատարագի օրը, որին մասնակցում էր Նիկոլ Փաշինյանը, ՔՊ-ի պաշտոնական կայքի՝ Civic.am-ի հետ զրույցում քաղաքացին՝ հենց ուղիղ եթերում բռնության կոչ էր հնչեցրել՝ կաթողիկոսին ուղղված: Լրագրողի հարցին՝ «ինչ պետք է անել, որ Կտրիճ Ներսիսյանը հեռանա», պատասխանել էր. «Մի հատ քար տփեն գլխին, սատկացնեն»։ Ավելի ուշ պարզվեց, որ նա Գառնու համայնքապետարանի աշխատակից Էդվարդ Ստեփանյանն է՝ «Ջնդոյի Էդո» մականվամբ: Հանրային աղմուկից եւ պահանջներից հետո դեպքի վերաբերյալ հունվարի 7-ին նախաձեռնվեց քրեական վարույթ՝ Քրօր․ 330-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով (բռնություն գործադրելու հրապարակային կոչ), սակայն պարզվում է՝ առ այսօր մեղադրյալ չի ներգրավվել։ Կաթողիկոսին սպանելու կոչ հնչեցնելուց 6 ամիս անց դիմեցինք Քննչական կոմիտե՝ ի վերջո, գործով անցնող մեղադրյալ կա՞, պատասխանեցին՝ ոչ, չկա: Ասացին՝ քննիչը դիմել է հսկող դատախազին՝ քրեական հետապնդում հարուցելու համար, սակայն դատախազը մերժել է։ Ահա այսպիսի արդարադատություն»: |

«Ինչպիսի «ռսաստրուկ» ու «կրեմլի շպիոն է» մահանում Արմեն Գրիգորյանի մեջ»․ Ռուբեն Մխիթարյան
3921:18
«Կարծես վերադարձել են դինոզավրերի ժամանակաշրջան, անտրամաբանական բաներ են անում»․ Ոսկան Սարգսյան
8820:30
Արսեն Գևորգյանին կալանավորելու որոշում կայացրած դատավորն ինքնաբացարկ է հայտնել
9419:54
«Անկախության հռչակագիրը հանելով Սահմանադրությունից՝ սահուն վիլայեթացման ենք գնալու»․ Էդուարդ Շարմազանով (տեսանյութ)
6819:30
«Փորձել եմ համոզել, որ այս ճանապարհով չգնանք»․ Արմեն Գրիգորյան (տեսանյութ)
8819:06
Արամ Վարդևանյանն ընդունել է ՀՀ-ում Գերմանիայի դեսպանին
13619:00
