«Արդյո՞ք Թրամփը «սպանել» է ԹՐԻՓ-ի վերաբերյալ Իրանի դիրքորոշումը»․ Հակոբ Բադալյան
![]() Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի թելեգրամյան գրառումը․ «Իրանի խորհրդարանի նախագահը ժամանել է Բաքու, որտեղ մասնակցելու է Իսլամական երկրների կոնֆերանսի պառլամենտական ասամբլեային: Ղալիբաֆը հանդիպել է նաեւ Իլհամ Ալիեւի հետ: Այստեղ իհարկե հետաքրքիրն այն է, որ Ղալիբաֆը մի քանի օր առաջ Շվեյցարիայում բանակցում էր ԱՄՆ հետ, որի պատվիրակությունը գլխավորում էր փոխնախագահ Վենսը: Այն Վենսը, որը փետրվարին ժամանել էր Հայաստան ու Ադրբեջան: Երեւանից Բաքու թռչելուց հետո, այնտեղ նա հայտարարեց, թե առաջին պաշտոնյան է, որ անցնում է Թրամփի ուղու վրայով: Այդ ժամանակ դեռ չէր սկսել Իրանի դեմ պատերազմը, բայց Թեհրանը արդեն հայտարարել էր՝ Գերագույն հոգեւոր առաջնորդ Խամենեիի խորհրդական Վիլայաթիի շուրթերով, որ այդ ծրագիրը Իրանի համար անընդունելի է կտրականապես: Պատերազմի առաջին օրը ԱՄՆ սպանեց Խամենեիին, ու իրանյան ռազմա-քաղաքական ղեկավարության մի զգալի մասին: Բայց Վիլայաթին օրինակ՝ ողջ է: Կարեւոր հարցն իհարկե այն է, թե արդյո՞ք Թրամփը «սպանել» է ԹՐԻՓ վերաբերյալ Իրանի այդ դիրքորոշումը, թե՞ հակառակը՝ Շվեյցարիայից հետո Ղալիբաֆն Ալիեւին կարող էր հայտնել, որ Վենսը առաջին, բայց նաեւ վերջին պաշտոնյան է, որ թռել է Թրամփի ուղու վրայով»: Աղբյուրը` Հակոբ Բադալյան |

«Ինչպիսի «ռսաստրուկ» ու «կրեմլի շպիոն է» մահանում Արմեն Գրիգորյանի մեջ»․ Ռուբեն Մխիթարյան
3921:18
«Կարծես վերադարձել են դինոզավրերի ժամանակաշրջան, անտրամաբանական բաներ են անում»․ Ոսկան Սարգսյան
8820:30
Արսեն Գևորգյանին կալանավորելու որոշում կայացրած դատավորն ինքնաբացարկ է հայտնել
9419:54
«Անկախության հռչակագիրը հանելով Սահմանադրությունից՝ սահուն վիլայեթացման ենք գնալու»․ Էդուարդ Շարմազանով (տեսանյութ)
6819:30
«Փորձել եմ համոզել, որ այս ճանապարհով չգնանք»․ Արմեն Գրիգորյան (տեսանյութ)
8819:06
Արամ Վարդևանյանն ընդունել է ՀՀ-ում Գերմանիայի դեսպանին
13619:00
