«Չալաբյանին հանրային խոսքից զրկելու խնդիր են լուծում այս իշխանությունները»․ Մենուա Սողոմոնյան
![]() «Ավետիք Չալաբյանի՝ քաղաքական պատվերով հետապնդումը տեղավորվում է Հայաստանին ալիևյան սահմանադրությունը պարտադրելու տրամաբանության մեջ։ Հունիսի 7-ին տեղի ունեցած ընտրություններում գործող վարչախումբը չնայած աննախադեպ չափի կեղծիքների, ուղղորդումների, ահաբեկումների՝ չկարողացավ ստանալ նույնիսկ ընտրողների պարզ մեծամասնությունը։ Եվ ակնհայտ կանգնած են իրենց քաղաքական տերերի պատվերները չկատարելու խնդրի առաջ»,- խոսելով Ավետիք Չալաբյանի դեմ քրեական վարույթի մասին՝ լրագրողների հետ զրույցում ասաց «ՀայաՔվե»-ի անդամ Մենուա Սողոմոնյանը։ «Իրենցից հաշվետվություն են ուզում, այն իմաստով, որ ՀՀ-ում իրենք կարողանան անցկացնել ալիևյան սահմանադրությունը։ Իսկ այդ հրեշավոր գործարքի դեմ խոսել ու խոսելու են հանրային կշիռ ունեցող մարդիկ, որոնցից մեկն էլ հանդիսանում է Չալաբյանը, որին այս պահին մեկուսացնելու, հանրային խոսքից զրկելու խնդիր են լուծում այս իշխանությունները։ Օրեր առաջ նման երևույթ տեղի ունեցավ Ալեն Ղևոնդյանի հետ»,- նշեց Սողոմոնյանը։ |

«Ինչպիսի «ռսաստրուկ» ու «կրեմլի շպիոն է» մահանում Արմեն Գրիգորյանի մեջ»․ Ռուբեն Մխիթարյան
3921:18
«Կարծես վերադարձել են դինոզավրերի ժամանակաշրջան, անտրամաբանական բաներ են անում»․ Ոսկան Սարգսյան
8820:30
Արսեն Գևորգյանին կալանավորելու որոշում կայացրած դատավորն ինքնաբացարկ է հայտնել
9419:54
«Անկախության հռչակագիրը հանելով Սահմանադրությունից՝ սահուն վիլայեթացման ենք գնալու»․ Էդուարդ Շարմազանով (տեսանյութ)
6819:30
«Փորձել եմ համոզել, որ այս ճանապարհով չգնանք»․ Արմեն Գրիգորյան (տեսանյութ)
8819:06
Արամ Վարդևանյանն ընդունել է ՀՀ-ում Գերմանիայի դեսպանին
13619:00
