«Եթե ձեր քաղաքական լիդերին մեղադրեին պետական դավաճանության մեջ, դուք կլռեի՞ք»․ լրագրողը՝ Արմեն Փամբուխչյանին
![]() «Տեղից բարբաջում, ռեպլիկներ են նետում մարդիկ, որոնք առհասարակ իրավունք չունեն։ Ես հորդորեցի, որ ԲՀԿ-ի չգիտեմ՝ որ համարը, ով նաև ավագանու անդամ է, ավելի շատ մտածի այն մասին, որ իրենց լիդերը և 2-րդ համարը մեղադրվում են պետական դավաճանության մեջ։ Եթե ես իր փոխարեն լինեի, իմ լիդերը մեղադրվեր նման մեղադրանքով, առհասարակ սուս կմնայի և նույնը հորդորեցի իրենց»,- խոսելով ավագանու նիստի ժամանակ տեղի ունեցած միջադեպի մասին՝ ասաց փոխքաղաքապետ Արմեն Փամբուխչյանը։ «Եթե օրերից մի օր իշխանափոխություն տեղի ունենա և ձեր քաղաքական լիդերին մեղադրեն պետական դավաճանության մեջ, դուք կլռե՞ք, թե՞ կփորձեք պաշտպանել»,- հետաքրքրվեց լրագրողը։ «Իմ լիդերը և մեր լիդերն առհասարակ որևէ աղերս չունի պետական դավաճանության հետ։ Այնպես որ, ես բացառում եմ, որ նման բան տեղի կունենա»,- ի պատասխան նշեց փոխքաղաքապետը։ |

«Ինչպիսի «ռսաստրուկ» ու «կրեմլի շպիոն է» մահանում Արմեն Գրիգորյանի մեջ»․ Ռուբեն Մխիթարյան
3921:18
«Կարծես վերադարձել են դինոզավրերի ժամանակաշրջան, անտրամաբանական բաներ են անում»․ Ոսկան Սարգսյան
8820:30
Արսեն Գևորգյանին կալանավորելու որոշում կայացրած դատավորն ինքնաբացարկ է հայտնել
9419:54
«Անկախության հռչակագիրը հանելով Սահմանադրությունից՝ սահուն վիլայեթացման ենք գնալու»․ Էդուարդ Շարմազանով (տեսանյութ)
6819:30
«Փորձել եմ համոզել, որ այս ճանապարհով չգնանք»․ Արմեն Գրիգորյան (տեսանյութ)
8819:06
Արամ Վարդևանյանն ընդունել է ՀՀ-ում Գերմանիայի դեսպանին
13619:00
